Ամեն օր մի նոր հայտարարություն ենք լսում ազատամտության դրոշակակիրներից, ամեն օր «ազատությունը» նոր անակնկալների առաջ է կանգնեցնում «հետամնացներիս»։ Եթե մինչ այժմ ազատատենչներին հետաքրքրում էին մեր մարմնի օղակաձև կառուցվածքները և դրանցով մտահոգ տարաբնույթ որոշումներ, առաջարկներ, օրենքներ էին ընդունվում, հիմա մտահոգ երեխաների չափից ավելի սթափությունից, որոշում է կայացվել ընթացք տալ «ռելաքսի» - լիցքաթափմանը։ Որից շատ մտահոգ, նախ որոշում կայացվեց թույլատրել զոոֆիլիան (անասունների հետ սեռական հարաբերությունը), որպեսզի հաճույքը հասնի իր գագաթնակետին, հիմա էլ որոշում է կայացվել «երեխաներին թույլատրել են մարիխուանա օգտագործել»: Այս բոլորից հետո մտածում եմ` ի՞նչն է լինելու հաջորդ սյուրպրիզը-անակնկալը… 

ԱՄՆ-ում երեխաներին թույլատրել են մարիխուանա օգտագործել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի իշխանությունները օրենք են ստորագրել, որը թույլատրում է անչափահասներին օգտագործել բժշկական մարիխուանա պարունակող դեղամիջոցներ:
Dni.ru-ի փոխանցմամբ` նոր օրենքը թույլ է տալիս երեխաների համար` ծնողների համաձայնությամբ, նշանակել հաբեր, դեղամիջոցներ, կաթիլներ, որոնք պարունակում են մարիխուանա:
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հայտարարել է, որ ինքը ուրախ է օրենսդիրների նման որոշման համար, քանի որ դա կօգնի հիվանդ երեխաներին ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել