Ուղիղ 6 տարի առաջ ես հ2-ի եթերում ասացի, թե կոմպլեմենտարիզմն անհեթեթություն է, ու որ գալու է էն օրը, երբ Հայաստանի առաջ շատ կոշտ պահանջ է դրվելու կողմնորոշվել ու ընտրել, թե ո՞ր կողմում է շարունակելու «խաղը»: Շատ չանցած` ես աշխատանքից հեռացվեցի: Հիմա ամբողջ երկրի «քաղաքագիտական» ներուժը քննարկում է, թե ո՞ր կողմում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար ավելի ճիշտ շարունակել խաղը: Բայց ամենացավալին այն է, որ սա ոչ թե հետևանք է, այլ արդյունք: Որովհետև եթե ժամանակին բոլոր առաջնահերթությունները որոշվեին, հիմա մենք իրադարձությունների նման զարգացմանն էդքան անպատրաստ չէինք լինի և, արդյունքում, ստիպված չէինք լինի քաղաքական զարգացումներին արձագանքել սումբուռ, զգայական ու, որոշ դեպքերում, անիմաստ հոխորտոցներով, հայհոյախառը քննադատությամբ ու տգիտությամբ համեմված մեկնաբանություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել