Նման օրերին որ նայում ես Մասիսին, նրա մոխրագույն, անձյուն լանջերին, հստակ գծված բոլոր ծալքերին ու վիհերին, ուզում ես բացել ու Դաշտենց կարդալ: Որ մի քիչ քեզ էդ սարին մոտ զգաս, շունչն առնես, ժամանակին նրա լանջերի տակին փռված կյանքն ապրես, պատկերացնես...

Ասում են՝ Մասիսի ձյունը որ հալվում է, հիմնականում ներս է ծծվում ու ստորգետնյա ջրերի տեսքով է հասնում Արարատյան դաշտավայր, բերրիացնում հողը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել