«Հրապարակ»-ը գրում է.

«Ոմանք Մաքսային միությանն անդամագրվելու մասին լուրն ընկալել են որպես երկրի անկախությանն ուղղված լուրջ վտանգ։ Իսկ ոմանք, հատկապես բիզնեսմեն ՀՀԿ-ականները, հարցին շատ ուրախ ու թեթև են արձագանքում։ Եվրասիական միությունը նրանք ընկալում են որպես ՀՀ համուհոտով միրգն ու բանջարեղենը ռուսական շուկայում ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Շատ լավ է, շատ լավ, մենք պետք է հաշվարկ անենք, թե մեր երկրից որքան բանջարեղեն ա արտահանվում եւ ուր ա գնում, մենք պետք է հաշվի առնենք, որ մեր բնակչության որոշ մասը վատ է ապրում, ինձ թվում ա՝ էստեղ ես վատ բան չեմ տեսնում, միայն լավը, մեր աշխարհագրական դիրքն ու երկրի վիճակն եմ հաշվի առնում»։ ... 

Մեր հիմնական ժողովուրդը Ռուսաստանի հետ առնչվում է տարիներ շարունակ, «նեուժե՞լի» դա մենք պիտի հաշվի չառնենք»։ ՀՀԿ–ական մեկ այլ գործարար-պատգամա֊ վոր էլ՝ ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը, իր հիացմունքն արտահայտեց բիզնես ոլորտում նոր դռներ բացվելու կապակցությամբ. «Մենք 90 տարի էդ շուկայում ենք, ու էդ շուկայում մեր ապրանքը ճանաչում են, իսկ որպեսզի Եվրոպայում ճանաչեն, մեզ պետք կլինի 180 տարի։ Իսկ դուք պատկերացրեք, որ շատ գործարարներ կան, որ իրանց գործարանը ծախեն, եվրոպական շուկայում մի հատ խանութ չեն կարա դնեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել