1. Կասպարովը բավական լավ էր նայվում թե չեխերի հետ խաղում, թե այսօրվա ողջ խաղի ընթացքում։ Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո լավ դարպասապահ ունենք։
2. Մեր ֆուտբոլիստների մոտ свой-чужой համակարգը շեղվածա. անիմաստ փոխանցումներ դեպի հակառակորդ շատ հաճախ խեղդում են գրոհը ի սկզբանե։
3. Վարդան Մինասյանը մեծ գործա անում անխոս, բայց մեզ պետքա լավ դպրոց ունեցող մարզիչ արտասահմանից, քանի որ գործող ֆուտբոլիստների ռեսուրսը բավական մեծա։
4. Մեր ֆուտբոլիստները լավն են, բայց իրանց պետքա հոգեբանի հետ լուրջ աշխատանք, որ բաց թողած գոլերից հետո չթլֆեն ամեն անգամ ու հետագա հնարավոր հաջողություն կասեցնեն։
5. Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն կարողա մտնի ժամանակի ընթացքում ուժը ապացուցած հավաքականը։ Վերջին տարիներին ավելի շատա արվել ֆուտբոլի ոլորտում, քանի անկախությունից ի վեր բոլոր տարիներին, բայց սա դեռ բավական չէ։ Եթե մինչև 2016 Եվրոպայի մրցաշարի ընտրական փուլը անենք բոլորը, հաջորդ մրցաշարին կմասնակկցենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել