Ձեր աչքով ընկած աշխատանքի տեղավորման հայտարարությանն արձագանքել եք անթերի ռեզյումե ուղարկելով և դրան շատ դրական ուղեկցող նամակ եք կցել նախկին աշխատանքի վայրից: Դուք մանրամասն հետաքրքրվել եք ընկերության մասին և վարժ պատասխանել եք անգամ ամենաբարդ հարցերին՝ հարցազրույցի ժամանակ: Այս ամենը կարող է կարևոր չլինել, կարող է կարևոր չլինել նաև այն, որ Դուք այլ թեկնածուների համեմատ ամենակոմպետենտն եք, եթե Դուք պոտենցիալ գործատուի հետ հանդիպման ժամանակ մոռացել եք ժպտալ, կորացրել եք Ձեր մեջքը նստած դիրքում, փախցրել եք Ձեր հայացքը և ոչ վերբալ հաղոդակցման այլ սխալներ եք թույլ տվել:

Անկախ նրանից, թե ինչ ենք խոսում մենք, մեր մարմնի լեզուն ամեն վայրկյան բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում, և լավ մասնագետներն առաջին հերթին դրանց են ուշադրություն դարձնում: Եվ այսպես, ներկայացնում եմ ձեզ 10 սխալ շարժում, որոնց արդյունքում Ձեզ կարող են առանց աշխատանքի թողնել:

10. Ձեռքը թույլ սեղմելСлабое рукопожатие

Երբ հարցազրույցն անցկացնողը հրավիրում է Ձեզ, անմիջապես նայեք նրա աչքերին, ժպտացեք և մեկնեք ձեռքը ողջույնի համար. ձեռքսեղմումը պետք է ոչ շատ պինդ լինի, բայց ոչ էլ շատ թույլ: Որպեսզի ձեռքսեղմումը լինի ուժեղ, բայց ոչ այնքան, որ կոտրես հարցազրույց անցկացնողի ձեռքը, պետք է ձեռքի ափերի ճիշտ դիրքավորում: Դրա համար բոլոր հինգ մատներով բռնեք Ձեր զրուցակցի ափից և սեղմեք այն նույն ուժով, ինչ նա՝ Ձերը: Թերևս հաշվի է պետք առնել միայն այն, որ տարբեր ազգերի մոտ ձեռքով ողջունելիս օպտիմալ ուժեղությունը տարբեր է:

9. Ներխուժում անձնական տարածք 

Вторжение в личное пространство

Հարգանքով վերաբերվեք մենեջերի անձնական տարածքին. պետք չէ նրան շատ մոտ կանգնել ու առավել ևս պետք չէ գրկել նրան:

8. Խաչված ձեռքեր

Скрещивание рук

Այս դիրքըը վկայում է Ձեր պաշտպանողական կեցվածքի մասին և հուշում է, որ Դուք դիսկոմֆորտ եք զգում: Փոխարենը, կարող եք ժեստիկուլյացիայով զբաղեցնել Ձեր ձեռքերը, ինչը կհուշի գործատուին Ձեր էքսպրեսիվության ու էներգիայի մասին: Բացի դրանից` ժեստերն օգնում են, որպեսզի տեղեկատվությունն ավելի հեշտ յուրացվի ուղեղի կողմից, ինչպես նաև բազմազանեցնում են ձայնի ելևէջները:

7. Գզգզել մազերը

Привычка теребить волосы

Այս սովորությունը սթրեսի նախանշան է և կարող է Ձեզ երեխայի կերպարով ներկայացնել: Չի կարելի գործատուին շեղել նման խաղային մանրուքներով հարցազրույցի ժամանակ:

6. Նստելու սխալ ձև

Неправильная посадка

Հարցազրույցի ժամանակ նստեք ուղիղ, որովհետև ասիմետրիկ դիրքը կարող է հուշել գործատուին Ձեր անվստահության ու անկեղծ չլինելու մասին:

5. Տեսողական կոնտակտի սակավություն 

Недостаток зрительного контакта

Ոչ մի սարսափելի բան չկա, եթե հարցազրույցի ժամանակ Դուք խոսելիս մի կողմ նայեք, դա լրիվ նորմալ է, որովհետև աչքերի շարժումներով մենք մեր ուղեղի տարբեր մասերն ենք ակտիվացնում, բայց պետք է ուշադիր լինել, որպեսզի նայեք հարցազրույցն անցկացնողի աչքերի մեջ, երբ նա է խոսում: Աչքերի կոնտակտը հարաբերությունների հաստատման կարևորագույն մեխանիզմներից է:

4. Անտարբեր տեսք
Безучастный вид

Լավ է, երբ էքսպրեսիվ դեմք ունեք, որովհետև դա Ձեզ ավելի գրավիչ է դարձնում: Անպայման հետևեք, որ անտարբեր արտահայտություն չլինի Ձեր դեմքին հարցազրույցի ժամանակ, ինչպես նաև բացառեք հեռախոսի էկրանին կամ ժամացույցին նայելը այդ ընթացքում:

3. Ժպիտի բացակայություն  

Отсутствие улыбки

Եթե հարցազրույցի ժամանակ Ձեր դեմքին բացակայի ժպիտը, դա կարող է գործատուի կողմից ընկալվել ներվային, անընկերասեր ու ծանր մարդ լինելու նախանշան: Աշխատեք թեթև ժպտալ պարբերաբար, բայց դա արեք բնական ու ճիշտ ժամանակին:

2. Անհանգիստ լինել

Суетливость

Մի զրնգացրեք մանրադրամը Ձեր գրպանում, խուսափեք անընդհատ երեսին ձեռք տալուց, քիչ անհանգիստ շարժումներ արեք, որովհետև դա շեղում է և մատնում է Ձեր անհանգստությունն ու լարվածությունը:

1. Ձեռքերը սեղանի տակ պահելը

Руки под столом

Մի նստեք Ձեր ձեռքերի վրա և մի թաքցրեք դրանք, մի դրեք Ձեր ծնկներին: Հենեք Ձեր արմունկները բազկաթոռի բազրիքներին կամ սեղանին և օգտագործեք դրանք ժեստիկուլյացիայի համար: Բացի նրանից, որ դա Ձեր խոսքն ավելի տպավորիչ կարող է դարձել, այն կօգնի հարցազրույցը վարողին հասկանալու` որքան բաց եք Դուք ու անկեղծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել