Այս օրերին ակտիվ կերպով շրջանառվում են եվրոպաշտոնյաների տարբեր հայտարարություններ: Կոնտեքստը համարյա նույնն է` Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը օրակարգային չէ, նպատակահարմար չէ և այլն: 
Բնականաբար նմանատիպ հայտարարությունները ստեղծում են քարոզչական ու տեղեկատվական այն ֆոնը, որի վրա կարող է ձևավորվել կոնկրետ պաշտոնական հայտարարություն: Հնարավոր տարբերակներ շատ կարող ենք թվարկել, սակայն բավարարվենք երկուսով: 
Տարբերակ առաջին` ԵՄ-ն կհայտարարի, որ ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում նախաստորագրել Հայաստանի հետ և կպատճառաբանի այն: 
Տարբերակ երկրորդ` ԵՄ-ն և Հայաստանը նախաստորագրում են Ասոցացման համաձայնագիրը, իսկ տնտեսական բաղադրիչի ձևաչափը մնում է հետագա քննարկման: 

Եթե լինի առաջին տարբերակը, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը և հնարավորությունը, որ միաժամանակ ԵՄ-ն կհայտարարի Հայաստանի հետ իր հարաբերությունների այլ հարմարավետ ու շահավետ ձևաչափով զարգացնելու համար, որը զերծ կլինի հակասություններից: Այսինքն` այս փուլում, քանի որ «կամ-կամ»-ի հարց էր շրջանառվում «երկու աթոռի վրա միաժամանակ նստելու» անհնարինության տեսանկյունից, կհամարվի փակված, իսկ նոր էջը կլինի հիմնավորված ու համագործակցային եզրերը կնշմարվեն այլ ձևաչափով ընտրված հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզով: Այս փուլում Եվրոպան ամենայն հավանականությամբ մտածում է տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման այլ սցենարների մասին: 

Երկրորդ տարբերակի դեպքում քննարկման փուլում կմնա տնտեսական բաղադրիչը, որի ոսկե միջինին կհանգեն քաղաքական ասոցացման գործակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել