Մակերես` 28.46կմ2
Բնակչություն` 10 048
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գյուղական համայնքն է, վարչական տարածքը կազմում է 2846.7 հա, ունի 10 048 բնակիչ, 1996թվականի նոյեմբերից մինչև օրս համայնքը անընդմեջ ղեկավարել է Արծրունի Իգիթյանը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1800-1805թթ. արևմտյան Հայաստանի Բասենի, Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից:
Մինչև 1945թվականը գյուղը կոչվել է <<Դուզքենդ>>, որը թուրքերենից թարգմանաբար կոչվում է հարթ գյուղ: Մ.թ.ա 8-րդ դարում Արգիշտիի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով <<Արփաչայ>> գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան` Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան` <<Արփաչայ>> գետի անվամբ:
Ախուրյան անունը ծագել է հետևյալ կերպ . հաճախակի երաշտներից , աղետներից սարսափահար հողագործը նայել է խորունկ կիրճերում գտնվող գետին և թևաթափ հառաչել . ախ ուր , ախ ուր …… : Հառաչանքը խառնվել է ալիքվող ջրերին ու գետակը կնքվել է Ախուրյան : Սա ավանդաբար մեզ հասած զրույց է,ժողովրդական պատկերավոր մտածողության մի պատառիկ: 


Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված <<Եթիումի երկիր >> Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից :
Ըստ տեղեկատվական բառարանային տվյալների գյուղի բնակչությունը կազմել է` 1831թվականին – 456, 1897թվականին - 1635, 1926թվականին - 2447, 1939թվականին - 2320, 1956թվականին - 1966, 1970թվականին - 3812, 1979թվականին - 6364, 1988թվականին - 9274, 2000թվականին – 10839:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել