
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ–ում կարուսելի վթարի հետևանքով 13 երեխա է տուժել։ Այս մասին տեղեկացնում է Reuters–ը։
Միջադեպը տեղի է ունեցել Նորուոլքում՝ Կոնեկտիկուտ նահանգում անցկացված ոստրեների փառատոնին։ Երեխաներն ընկել են կարուսելից, երբ այն հանկարծակի կանգնել է։
Ինչպես գրում է USA Today–ը, երեխաների մի մասին հիվանդանոց են տարել, նրանցվիճակի մասին դեռ ոչինչ չի հայտնվում։ Միջադեպից հետո բոլոր կարուսելները դադարեցրել են իրենց աշխատանքը։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի խաթարման պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել