Շվեդիայի Ռիկստագը 2012թ. մայիսի 9-ին մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը: Նախորդ տարի Մեհմետ Կապլանի (Կանաչների կուսակցություն) նախաձեռնությամբ ներկայացված առաջարկը, մասնավորապես, Շվեդիային կոչ էր անում ակտիվ մասնակցել ղարաբաղյան գործընթացին` պահանջելով հայկական բոլոր զինված ստորաբաժանումների անհապաղ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ այն, որ միջազգային կազմակերպություններն աշխատեին Ադրբեջանի տարածքային սահմանների շրջանակում` Լեռնային, Ղարաբաղում հայ  փոքրամասնության ինքնավարությունը  եւ անվտանգությունն ապահովելու նպատակով:
Եվ հերիք չէ այն փաստը, որ ադրբեջանական լոբբին չհասավ իր ուզածին, Շվեդիայի խորհրդարանը հայտարարություն տարածեց, ըստ որի հարցը կարող է լուծում ստանալ միայն այս խնդրով զբաղվող կազմակերպության` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: 
Ակնհայտ է, որ ազերիները ամեն կերպ փորձ են անում բանակցային գործընթացը տեղափոխել ԵԱՀԿ-ից այլ հարթություն: Իսկ սա ռազմավարական նշանակություն ունեցող քայլ կլինի վերջիններիս համար, եթե հարցի լուծման միջնորդական առաքելությամբ սկսի զբաղվել ՄԱԿ-ը: Որտեղ Ադրբեջանը անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, եթե նաև հաշվի էլ չառնենք այն փաստը, որ արաբական երկրները կպաշտպանեն ադրբեջանական ցանկացած նախագծի, ապա կարելի է ենթադրել, որ մեր երկրի ԱԳՆ-ն կկանգնի լուրջ խնդիրների առջև:
Իսկ այս դեպքը ևս մի օրինակ է ազերական ձեռնարկումների, ինչը փառք Աստծո չընդունվեց: Չնայած հարցի գլոբալ տեսանկյունից Շվեդիայի ընդունումից դեռ ոչինչ չէր որոշվի, սակայն դա ևս մի միջոց էր Ադրբեջանի համար միջազգային հանրությանը սեփական ցանկություններին համապատասխան ինֆորմացիայի բաշխման աղբյուր գտնելու համար, ինչը` չհաջողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել