Hartak.am-ը գրում է.

Ըստ իս,  ավելի «խորամանկ»  ելույթ Տեր-Պետրոսյանը երբեք չէր ունեցել, քանզի ելույթը կառուցված էր այնպես, որ առաջին նախագահը կարողանում էր իր մտքի պարունակությունը «դատարկեր,  իբրև թե այսպես կարող են մտածել եվրոպացիները, կամ այլոք»  սկզբունքով: Որպեսզի ավելի պարզ լինի,  հիշեցնեմ  մի դրվագ  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից` (ներկայացվում է Ձեզ այնպես, ինչպես ինքն է ասել՝ բառ առ բառ):

«Հիմա էլ եվրոպայի արձագանքների մասին.  իմ կարծիքով եվրոպայի արձագանքը բավականին մեղմ է և վստահ եմ՝ չի էլ կոշտանալու, եթե ուշադրություն եք դարձրել ավելի շատ դատապարտվում է Ռուսաստանը, քան Հայաստանը և մի բան էլ կա՝ եվրոպան դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետև 4 տարի հավատացել են այս մարդուն, հավատացել են,  բանի տեղ են դրել, խոստումներ, շռայլումներ, գումարներ են տրամադրել և հանկարծ խաբվել են, հիմա, եթե սկսեն դատապարտել Սերժ Սարգսյանին, իրենք էլ անհարմար վիճակի մեջ ընկնում, իրենց սխալը չեն խոստովանում, թեև մենք դրանց վաղուց զգուշացրել ենք:

Ում հետ եք բանակցում, ինչպես կարող եք բանակցել մի մարդու հետ, ով այսպիսի բաներ է կատարել Հայաստանում էլ չեմ ուզում կրկնել, միևնույնն է դուք ձեր ուզածը չեք ստանալու… Ասել ենք բաց տեքստով, սակայն նրանք մեզ միգուցե միամիտի տեղ էին դնում, ավելին, նրանք մեզ սկսեցին թշնամաբար մոտենալ, բացատրելով, որ մենք խանգարում ենք իրենց ծրագրերին և այսօր ինձ թվում է, որ նրանք պետք է զղջան, որ մեզ չհավատացին և պարկեշտ լինելու դեպքում մեզանից պետք է ներողություն խնդրեն…և մի բան էլ,  բացի Հայաստանի փոխարեն Ռուսաստանին դատապարտելուց, այստեղ մի պրագմատիկ բան էլ կա, նրանք չեն հրաժարվելու Հայաստանի  իշխանություններին սիրաշահելուց , չեն ընդունելու իրենց սխալը, որ Հայաստանի իշխանություններին իրենք հավատացել են, այստեղ մի բան էլ կա, որը վերաբերվում է կոնկրետ անձին` եվրոինտեգրման նախարար Ֆյուլեին, որը 3.5 տարի զբաղվում էր ՀՀ-ի ինտեգրման հարցով: Հայաստանի հարցում սա Ֆյուլեի համար անձնական ձախողում է , ի դեպ, մի հուշ պատմեմ ես Ֆյուլեի հետ խոսակցություն եմ ունեցել մի տարի առաջ այս ամեն ինչ ես նրան ասել եմ, ի պատասխան Ֆյուլեն կտրուկ ասեց՝ դուք սխալվում եք, ես էլ ասեցի, որ Ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան, որ ձեզ ձեռք է տալիս այս իշխանությունները և ձեզ ձեռ է տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, այդպես նրանք ավելի կառավարելի են: ֆյուլեն զայրույթից կարմրեց….»

Հարգելի ընթերցողներ, երբ ես այս ելույթը դիտում էի,  ցանկություն առաջացավ բացականչելու` երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան`  մի պահ կանգ առեք , այս ի՞նչ եք անում, Դուք բոլորից լավ եք հասկանում, որ ամեն  ինչ անում եք, որպեսզի վերջնականապես կտրեք մեր կապերը Եվրոպայի հետ, սա՞ է ձեր պետական մտածելակերպը, արդյոք կարելի՞ է սեփական ամբիցիաներից ելնելով, այսպիսի հարված հասցնել սեփական երկրին, ի՞նչ եք ուզում, որպեսզի Ֆյուլեին հավեսի գցեք և նա սկսի կոշտ հայտարարություններ անե՞լ, ի՞նչ է դա Ձեզ տալու:  Ինչի ո՞ւմ համար պարզ չէ, որ դուք այս ամբողջ ելույթը, որի առանցքը անձամբ դուք համարում եք, այն, որ չպետք է կոշտ հայտարարություններ անել ՌԴ-ի և նրա նախագահի հասցեին, սակայն ձեր ելույթը այնպես էր կառուցված, որ մի նպատակ էր հետապնդում՝ հասնել նրան, որպեսզի Եվրոպան վերջնականապես դատապարտի Հայաստանին: Ով-ով, բայց դուք բոլորից լավ եք սա գիտակցում:  Միգուցե ժամանակն է վերջացնել այս խարդավանքների ինստիտուտի այս «տրյուկները», չէ՞ որ դրանք միայն վնաս են բերում այս երկրին, և այստեղ հարցը ամենևին էլ Ձեզ օպոնենտ Սերժ Սարգսյանի մեջ չէ, միգուցե ժամանակն է եկել, որպեսզի հասկանաք, որ այսպիսի գնով դիվիդենտներ չեն հավաքում:

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել