ՄԱԿ–ը մահացել է։ Մահացել է դեռևս Սերբիայի դեմ արշավի օրերին, ու գիտեն դա բոլոր խոշոր խաղացողները, սակայն ձևացնում են, իբր այն գոյություն ունի։ Զրո արժեք ունեն ՄԱԿ–ի որոշումները, ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի նիստերը, նույն կերպ ինչպես զոր արժեք ունեին Ազգերի Լիգայի որոշումները այն ժամանակ, երբ ԱՄՆ–ը սկսեցին զինել Գերմանիան 30–ականներին։

Այսօր ՄԱԿ–ի դիակին գրիմ են անում ժամանակ առ ժամանակ, հաքցրել են ներկայացուցչական կոստյում, նստեցրել են սեղանի շուրջ, ու այնքան լուռ ու անիմաստ է դիակը, որ նույնիսկ մոռացել են նրա մասին։

ՄԱԿ հատուկ խմբի եզրակացությունների փոխարեն ԱՄՆ կոնգրեսն է որոշում՝ օգտագործել է արդյոք Ասսադը քիմիական զենք, թե ոչ։ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի փոխարեն առանձին երկրների ղեկավարներն են որոշում արժի արդոք հարձակվել այս կամ այն պետության վրա. արդոք Միլոշևիչը կազմակերպել է ալբանացիների զանգվածային սպանդ, թե ոչ (վերջում պարզվեց՝ ոչ), տիրապետում է արդոք Սադամ Հուսեյնը քիմիական զենքի, թե ոչ (պարզվեց, որ ոչ), արժի արդյոք ռմբակոծել Լիբիան նրա համար, որ Գադդաֆին դիկտատոր է, արժի արդյոք ճանաչել Մահմեդական Եղբայրներ փողոցային խուժաններին որպես Եգիպտոսի օրինական իշխանություն ու Սիրիայից տարիներ առաջ արտագաղթաց ու արևմտյան տարաբնույթ ֆոնդերից սնվող արաբների որպես նոր սիրիական իշխանություն, իսկ հետո արդեն որոշել արդյոք Սիրիայի նախագահը կիրառել է քիմիական զենք զինյալների դեմ, թե ոչ։

Իսկ մինչ այդ ՄԱԿ–ի դիակի վրայից գրիմը հոսում է, ու ցուցադրում նրա իրական դեմքը։ Գրիմի մասնագետներ, անցեք գործի, ՄԱԿ–ի դիակին կրկին անգամ ձևավորելու հանրությանը ցուցադրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել