Դելֆինները բարի և ընկերասեր ծովային կենդանիներ են, որոնց հաճախ խառնում են ձկների հետ: Դելֆինների մտավոր կարողությունները զարմացնում են անգամ գիտնականներին:

Նրանք, բնակվելով ծովերի և օվկիանոսների դաժան պայմաններում, զարգացրել են բարդ ունակություններ: Օրինակ` Դուք գիտեի՞ք, որ դելֆինները կարող են երկար ժամանակ անքուն մնալ, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն ունեն և նույնիսկ կարող են կարգավորել արյան հոսքն օրգանիզմում:

  

Դելֆինների ուղեղը  

Դելֆինները կարող են չքնել

Աշխարհի բոլոր կենդանիները քնի կարիք ունեն, ինչպես նաև մարդը: Անքնության համաշխարհային ռեկորդը պատկանում է Ռենդի Գարդներին, ով չէր քնել 11 օր: Թեև արդեն 4-րդ օրը նրա մոտ հալյուցինացիաներ էին սկսվել:

Եթե մարդ չքնի, նա ի վերջո կմահանա: Նույն բանը տեղի կունենա ուղեղի զարգացած ֆունկցիաներ ունեցող յուրաքանչյուր էակի հետ` բացառությամբ դելֆինների, ովքեր սովորեցրել են իրենց անքնությանը և դրանով հանդերձ իրենց հիասքանչ են զգում: Օրինակ` դելֆինների ձագուկները չեն քնում իրենց կյանքի առաջին ամսվա ընթացքում, ինչպես որ իրենց ծնողները: 

Գաղտնիքը նրանում է, որ այս կենդանիները կարող են անջատել իրենց ուղեղի կեսը որոշ ժամանակով: Գիտնականները 5 օրերի ընթացքում անդադար թեստավորել են դելֆինների ռեակցիաները, և ինչպես արդյունքները ցույց են տվել, դրանք բացարձակ չէին թուլացել: Արյան անալիզը սթրեսի և անքնության ախտանիշներ չարձանագրեց: Դելֆինները կարողանում են օգտագործել այդ կարողությունն անսահմանափակ կերպով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դելֆինները կարող են օգտագործել էխոլոկացիան 15 օր անընդմեջ և իդեալական ճշգրտությամբ: Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս կենդանիներին միշտ զգոն լինել:

Բայց զարմանալին այն է, որ դելֆինի ուղեղի մյուս մասը, միևնույնն է, քնած է: Ընդ որում, վիզուալ ինֆորմացիան սկսում է մշակվել ուղեղի մյուս կեսի կողմից: Այլ կեպ ասած` եթե դելֆինն անջատում է ուղեղի մի մասը, ապա մյուսը լիովին իր վրա է վերցնում առաջինի ֆունկցիաները: Դա նույնն է, ինչ ունենալ երկու ուղեղ:


Դելֆինների տեսողությունը  

Հայտնի է, որ դելֆիններն օգտագործում են էխոլոկացիան կողմնորոշվելու համար այն աշխարհում, որում ապրում են: Ծովի խորքերում նրանք հիմնականում կողմնորոշվում են` հիմնվելով լսողության վրա, բայց տեսողությունը էլ պակաս կարևոր չէ:

Դելֆինների տեսողությունը ավելի լավն է, քան կարելի է պատկերացնել: Առաջին հերթին նրանց ա9քերը գտնվում են գլխի երկու կողմերում, ինչը հնարավորություն է տալիս 300 աստիճանով տեսնել տարածքը: Նրանք կարող են տեսնել ետևում կատարվողը: Յուրաքանչյուր աչքը շարժվում է մյուսից անկախ, ինչը թույլ է տալիս միաժամանակ տարբեր կողմեր նայել:

Բացի այդ` դելֆիններն ունեն հյուսվածքների արտացոլող շերտ, որը գտնվում է ցանցաթաղանթի ետևում և կոչվում է tapetem lucidem: Այն հնարավորություն է տալիս տեսնել նույնիսկ վատ լուսավորվածության դեպքում: 


Դելֆինները նաև նույնքան լավ են տեսնում ինչպես ջրի մակերևույթին, այնպես էլ ջրի տակ: 


Դելֆինների մաշկը  

Ձեզ կարող է հետաքրքիր լինել, թե ինչու դելֆինների մաշկին չեն կպչում այլ կենդանիներ, օրինակ` նեղոտնյա խեցգետինները: Դելֆինների մաշկը հարթ, մաքուր և փայլուն տեսք ունի: Ինչո՞ւմն է գաղտնիքը:


Նրանց ունիկալ մաշկն ունի բազմաթիվ առավելություններ: Նախ` մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսը, 10-20 անգամ ավելի բարակ է, քան այլ կենդանիների մաշկը: Այն աճում է 9 անգամ ավելի արագ, քան մեզ մոտ:

Երկրորդ` նրանց մաշկի շերտը փոխվում է ամեն երկու ժամը մեկ: Այսպիսի վերականգնողական ֆունկցիան նրանց հնարավորություն է տալիս հարթ, փայլուն մաշկ ունենալ և արագ շարժվել ջրային տարածքներում:


Երրորդ` դելֆինների ունիկալ մաշկի գաղտնիքը հատուկ քսուքն է, որ նրանք արտադրում են: Այդ քսուքը չի թողնում խեցգետիններն կպչել նրանց մարմնին և վախեցնում է տարբեր մակաբույծներին:


Դելֆինների ունիկալ թոքերը

Հայտնի է, որ դելֆինները հիասքանչ լողորդներ են: Օրինակ` դելֆին-աֆալինը կարող է ջրի տակ գտնվելով 12 րոպե պահել շնչառությունը, ընդ որում սուզվելով 550 մետր: Դա նրանց հաջողվում է իրենց ունիկալ թոքերի շնորհիվ:

Ամեն շնչելուց դելֆինները փոխում են թոքերում լինող թթվածնի 80%-ից ավելին: Մենք կարող ենք փոխել միայն 17%-ը:


Դելֆինների արյունն ու մկանները կարող են հավաքել և տեղափոխել թթվածնի շատ մեծ քանակություն՝ շնորհիվ նրա, որ նրանց օրգանիզմում կան ավելի շատ արյան կարմիր բջիջներ: Սակայն դա չի բացատրում այն, թե ինչպես են նրանք կարողանում այդքան երկար պահել շնչառությունը և այդքան խորը սուզվել: Պարզվում է, որ նրանք կարողանում են ուղղորդել արյան շրջանառությունը ցանկալի ուղղությամբ: Օրինակ` սուզվելու ժամանակ արյունը վերջույթներից գալիս է դեպի ուղեղը և սիրտը, ինչը և բարելավում է դրանց աշխատանքը էքստրեմալ պայմաններում:


 

Դելֆինների մոտ վերքերի լավացումը

Վնասվածքների ժամանակ դելֆինները կարող են զարմանալի կերպով վերականգնել իրենց առողջությունը: Գիտական տեսանկյունից նրանց վերականգնողական ունակությունն ուղղակի ֆանտաստիկ է:

Օրինակ` նրանք կարող են ողջ մնալ լուրջ վնասվածքներից հետո և մի քանի շաբաթ անց վերականգնել վնասված մաշկի մեծ մասը: Եվ նրանց արտաքին տեսքը ոչ մի փոփոխությունների չի ենթարկվում, քանի որ վերքը լիովին անհետանում է՝ չթողնելով որևէ սպի:

Դելֆինների մոտ չեն լինում արյունահոսություններ: Վնասվածքների ժամանակ նրանք ուղղորդում են արյունը համապատասխան ուղղությամբ, ինչպես սուզվելու ժամանակ, ինչը թույլ է տալիս դելֆիններին չարնահոսել:


Դելֆինների բնական ցավազրկողը

Տպավորություն է ստեղծվում, որ դելֆիններին ընդհանրապես չի մտահոգում ֆիզիկական ցավը: Նույնիսկ չափազանց լուրջ վնասվածքների դեպքում նրանք կարող են շարունակել խաղալ, լողալ և նույնիսկ նորմալ սնվել:

Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները: Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում: 

Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել դրան: Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիի նման):

Այդպիսի կարողությունները նրանք ձեռք են բերել էվոլուցիայի ընթացքում, ինչը նրանց թույլ է տվել ողջ մնալ վտանգավոր իրադրություններում:


Դելֆինները և վարակները

Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:


Իրականում ոչ ոք հստակ չի կարող ասել, թե որտեղից դելֆիններին այդպիսի կարողություններ: Վարկած կա, որ դելֆիններն այսպես կոչված հակաբիոտիկներ են ստանում պլանտկոնից և ջրիմուռներից: 


Դելֆինները լավագույն լողորդներն են

1936թ.-ին բրիտանացի կենդանաբան Ջեյմս Գրեյն ուղղակի ապշած էր, թե ինչքան արագ են կարողանում լողալ դելֆինները: Նա սկսեց մանրամասնորեն ուսումնասիրել նրանց անոտոմիան և պարզեց, որ դելֆինների մաշկը պետք է կախարդական հատկություններ ունենա, որը կկանխեր շփումը, ինչն էլ թույլ կտար այդպիսի արագություն հավաքել: Այս միտքը անվանվեց «Գրեյի պարադոքս», և մինչ 2008թ.-ը գիտնականները չէին կարողանում այն լուծել:  


Գեյը մասնակիորեն ճիշտ էր: Դելֆիններն իրոք ունեն շփումը նվազեցնելու հատկություն: Բայց նա թերագնահատել էր դելֆինների մկանների ուժը, որը 5 անգամ ավելի մեծ է, քան աշխարհի ամենաուժեղ մարդունը: Բացի այդ` նրանք կարող են շատ էֆեկտիվ օգտագործել իրենց էներգիան:


Մարդիկ կարող են օգտագործել իրենց էներգիայի միայն 4 %-ը ջրում շարժվելու համար, իսկ դելֆիններն իրենց էներգիայի 80%-ը ձգողական ուժ են դարձնում, ինչը նրանց ամենաէֆեկտիվ լողորդներն է դարձնում:


Դելֆինների մագնիսային զգացողությունը

Ինչո՞ւ է դելֆինները և կետերը ժամանակ առ ժամանակ իրենց նետում ափ: Այդ գաղտնիքը երկար ժամանակ անհանգստացնում էր գիտնականներին: Տարբեր վարկածներ են առաջ քաշվել, բայց ոչ մեկը չի ապացուցվել:

Այդ դեպքերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմիցս են գրանցնել, բայց միայն հիմա են գիտնականները սկսում հասկանալ, թե ինչումն է գաղտնիքը: Պարզվում է, որ խնդիրը Արևի և Երկրի մագնիսային դաշտի մեջ է:


Դելֆինների և կետերի ուղեղում կան հատուկ բյուրեղներ, որոնք թույլ են տալիս նրանց զգալ Երկրի մագնիսային դաշտը: Շնորհիվ այդպիսի GPS համակարգի նրանք կարող են շարժվել ջրային անսահման տարածություններում` առանց որևէ դժվարության կողմնորոշվելով տարածության մեջ:  


Նաև գիտնականները պարզել են, որ երբ Արևը չափազանց շատ ռադիացիա է արտադրում, այն ազդում է ծովային կենդանիների մագնիսային զգացողությունների վրա և խառնում է դրանք: Ավելի հաճախ կենդանիները ափ են նետվում այն ժամանակ, երբ Արևի ակտիվությունն առավել շատ է: Դա կարող է բացատրել այն փաստը, թե ինչու են փրկված կենդանիները նորից ափ վերադառնում:


Դելֆինների էլեկտրոռեցեպցիան

Դելֆինների օրգանիզմում գտնվող էխոլոկատորները իսկապես անհավանականն են: Զարմացնում է նրանց` օբյեկտները տարածության վրա զգալու կարողությունը: Կենդանիները կարող են ուղարկել ձայնային ազդանշաններ և լսել օբյեկտներից եկող էխոն:


Դելֆինները ևս մեկ յուրահատուկ կարողություն ունեն՝ էլեկտրոռեցեպցիան` այլ կենդանի էակների կողմից ուղարկված էլեկտրական իմպուլսները զգալու կարողությունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել