Հարց`

Արդեն մոտ մեկ ամիս է` ամորձիներիս շրջանում ոչ ստաբիլ ինչ-որ բութ ցավ եմ զգում: Հիմնականում սկսվում է երկար նստելուց: Ձեռնաշարժությանը հաջորդող օրերի ընթացքում ցավը ավելի հաճախակի է լինում, հետո թուլանում է, բայց մինչև վերջ չի անցնում: Ստաբիլ լողի եմ հաճախում, ու լողից հետո ցավը սկսում է զգացնել տալ: Ինչի՞ց կարող է լինել, ու ի՞նչ խորհուրդ կտաք:

Շնորհակալություն:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Ցավն ամորձիներում կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով. դրանք են` ամորձիներում կանգային անոթային պրոցեսները, միկոցիրկուլյացիայի խանգարումները, բորբոքային խրոնիկ խնդիրները ամորձիների և մակամորձիների շրջանում, աճուկային հատվածների ախտաբանական պրոցեսները, շագանակագեղձի հիվանդությունները, ողնաշարի սրբանային և ստորին գոտկային հատվածից դուրս եկող նյարդային ախտաբանական ազդակները: Ընդհանուր առմամբ պետք է կատարել տարբերակիչ ախտորոշում` պարզելու համար պատճառագիտությունը: Խորհուրդ է տրվում հագնել ոչ շատ կիպ և ոչ շատ ազատ ներքնաշոր (որպեսզի ամորձիները չլինեն ոչ ֆիզիոլոգիական դիրքում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել