Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը, դասախոսություն կարդալով Սանկտ Պետերբուրգում, հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող Հայաստանը, Մոլդովան և Ուկրաիան պետք է հստակեցնեն իրենց սեփական ուղին: Նաև հայտարարել է, որ «Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը վնաս չի պատճառի Ռուսաստանի հետ այդ երկրի վաղեմի կապերին: Ինչո՞ւ պետք է առաջ քաշվի «կամ-կամ» հարցը: 

ՀԱՐՑ պարոն Ռոմպեյին` ինչո՞ւ պետք է «կամ-կամ»-ի հարց առաջ քաշվի, եթե օրինակ պետությունը տնտեսական ու քաղաքական հարաբերություններ է զարգացնում հարևան կամ ռազմավարական դաշնակից պետության հետ: 

Այստեղ պարոն Ռոմպեյը հակասում է իրեն: Նախ նշում է, որ «ՊԵՏՔ» է նշված երկրները հստակեցնեն իրենց ուղին, որի ենթատեքստը «կամ-կամ»-ի բաղադրիչ ունի, ապա զարմանալով նշում, որ թե ինչու պետք է կամ-կամ տարբերակ լինի ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված: 
Նախ հիշեցնենք պարոն Ռոմպեյին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում անդամակցել Մաքսային միությանը, որը «եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»: 

Ուստի Հայաստանի Հանրապետությունը առավել քան հստակեցրել է սեփական ուղին ու բազմիցս հայտարարել այդ մասին: Լավ կլիներ, որ պարոն Ռոմպեյը հայտարարելուց ու սլաքներն ուղղելուց առաջ նաև հակասական հայտարարություններից խուսափեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել