Եվրոպան Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում իր տեղն ու դերը պահպանելու համար պատրաստ է մշակել Հայաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացման մեթոդներ: Ու միանշանակ է, որ Արևելյան գործընկերության քաղաքականությունը ոչ մի եվրոպացի ֆունկցիոներ հենց այնպես չի կարող վնասել: Իսկ որոշ եվրոպացի գործիչների կողմից արված հայտարարություններն ու ինստագրամյան կամ թվիթերյան գրառումները Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո միայն կարծիքներ են, որոնք հավասար են մեր ֆեյսբուքյան օգտատերերի արված գրառումներին, նույն արժեքն ունեն, չիների տարբերությամբ: 
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի` Մաքսային միության մուտք գործելու պատրաստակամությունը կխանգարի կամ վերջ կդնի եվրոպական ինտեգրացիային կամ նույնիսկ կվնասի հետագա հարաբերություններ կառուցելուն, էս գլխից ասում եմ` ՄԻՖ է: Եվրոպացին այդքան հեշտ չի հրաժարվում իր գործողություններից: Այս ընթացքում ինչ կատարվում է, մեկ բառով կոչվում է քաղաքականություն, որը հնարավորի արվեստն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել