«Անե՜ծք պատերազմին» («Ո՜չ պատերազմին») արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1977թ. մայիսի 7-ին «Հաղթանակ» զբոսայգում: Բացմանը խոսք ասացին Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Մ. Մուրադյանը, Ս. Պետրոսյանը («Նաիրիտ» ԱՄ ապարատավարների բրիգադավար, սոցալիստական աշխատանքի հերոս), Ս. Մարտիրոսյանը (պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, Սովետական Միության հերոս), Ս. Սաֆարյանը (ՀՆՄ նախագահ): Հուշակոթողի վրա հայերեն և ռուսերեն գրված է. «Թո՜ղ երբեք պատերազմ չլինի, թո՜ղ ոչ ոք որդի չկորցնի»:
Հուշարձանի նյութը՝ տուֆ է, բարձրությունը` մոտ 8 մ, քանդակագործ՝ Վահան Խաչիկյան, ճարտարապետ` Ֆ. Զարգարյան:
Քանդակի հեղինակ` Վահան Խաչիկյանին, այս աշխատանքի համար հետմահու շնորհվել է խաղաղության համար պայքարին նվիրված միջազգային ցուցահանդեսի հուշամեդալ:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/09/blog-post_2105.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



