Ես ռուսամետ քաղաքականության կողմնակիցն եմ ու ասեմ, որ ինձ երբեք մենակ կամ փոքրամասնություն չեմ զգացել: Այնպես որ, մի կարծեք թե եթե հանրաքվե անցկացվի, ապա արդյունքը կհակասի նախագահի որոշմանը: Ասեմ, որ գրեթե չորս տարի ապրել եմ եվրոպայում: Դրանից մի քիչ ավելի շատ եղել եմ ռուսաստանում: Այո, եվրոպան շատ զարգացած է և համաեմատելու չէ ռուսաստանի հետ: Բայց մեզ ի?նչ: Մենք նրանց հետ համագործակցելուց միշտ լինելու ենք խաբվածն ու շահագործվածը: Մենք երբեք չենք կարողանալու հասնել նրանց ետևից ու միշտ մնալու ենք`, լավագույն դեպքում ,,աղքատ ազգականի', էլ չեմ ասում` ,,սիրված կենդանու' կարգավիճակում:

Նրանք մեզ վերաբերվում են ոչ ավելի լավ, քան` իրենց տնային կենդանիներին: Էլ չեմ ասում նրանց այլանդակ պահանջների ու այլասերված վարք ու բարքի պարտադրումը: Դրանց քարոզն ու մեր կենցաղ այն մտցնելը: Ուշքի եկեք: Սա բոլորովին կոմունիստական միությունը չէ: Սա հենց այն էր ինչ մեզ պետք է: Ներքին անկախություն` այսինքն լեզուն, խոսքը, մեր մշակույթը, մեր պատմությունը, ավանդույթները և այլն, ու դրա հետ մեկտեղ` մեր արտաքին անվտանգությունը: Մի մոռացեք մեր ,,հարևաններին': Շատերն են հիշում, որ Հայաստանը, սովետական միության մեջ ամենալավը ապրող հանրապետություններից մեկն էր:

Ինչու՞: Որովհետև ավելի աշխատասեր ու ստեղծող ժողովուրդ էինք: Եվ եթե չլիներ այդ կոմունիստական տաբուն, մենք կարող էինք շատ ավելի լավ ապրել: Հիմա այն չկա: Հիմա պետք է նորից աշխատել, ստեղծել ու ներկայանալ մեզ համար միակ հասանելի շուկան, որը հենց այս միությունն է մեզ տալու: Մենք մեր արտադրանքով ոչ ԱՄՆ ու ոչ էլ ԵՄ չէինք կարողանում մուտք գործել, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի ու այս միության մյուս երկրների համար: Այնպես որ, ինձ թվում է, որ ժամանակից շուտ ենք մեր կարծիքները արտահայտում ու մտածում, թե շատ վատ բան է տեղի ունեցել: Իմ խորին համոզմամբ, սա մեր ճիշտ և միակ ուղին է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել