Armsport.am-ը գրում է.
«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport Express-ի հետ զրույցում խոսել է իր խաղային կարիերան շարունակելու մասին։
«Հնարավո՞ր է վերադառնամ «Սպարտակ».․․ Ոչ։ Դա, իհարկե, դժվար է: Ես ցանկանում եմ մնալ Հայաստանում։
Շուտով կիմանաք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս։ Այստեղ իմ ընտանիքն է։ Ես ուզում եմ օգնել ֆուտբոլին։ Այն պետք է ավելի լավը դառնա: Կարծում եմ, որ կարող եմ օգնել»,- ասել է Օզբիլիսը Sport Express-ին:
2023 թվականի հունվարի 1-ին ավարտվեց կիսապաշտպանի պայմանագիրը «Փյունիկի» հետ։ Այսպիսով, Արաս Օզբիլիսը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/409348/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել