Էսօր օղորմածիկ Շուկայի մոտ հավաքված կնիկների տեսագրությունները տխուր փաստի իլյուստրացիա են: Պետք չի էդ մարդկանց ծաղրել կամ ատել: Փաստորեն, հոգու սովի մասին Վարպետի զգուշացումը իրականացավ: Հասարակությունը կարող է զարգանալ կամ վերեւ, կամ ներքեւ, տեղում մնալ չի կարող, հիմա ակնհայտ ա, որ հատուկ ոտերից քաշում են ցած, որ հացից դեն բան չունենան, ոչ արժանապատվություն, ոչ երազանքներ, ոչ իմաստ: Ինչի՞ համար, կհարցնեք: Այ էն բանի, որ կոպեկներ վաստակող առավոտից իրիգուն աշխատող մարդը մտածի, որ գործատուն բարերար ա: Ամենամեծ հանցագործությունը հենց սա է, մարդկանց հատուկ էս վիճակի մեջ գցելը (չեմ ուզում սրա իսկական անունը ասել), սպանությունից բեթար ա զրկել մարդկանց ապրելու կենսաբանականից բացի ուրիշ իմաստներից:

Իսկ էն իմ ընկերներին, որոնք ասում են, որ հասկանալի է, մարդիկ վատ վիճակում են, էրեխեքի համար մի կտոր հաց են վաստակում եւ այլն, ուզում եմ հարցնել. դուք պատկերացնո՞ւմ եք` ոնց, ինչ պայմաններում էին ապրում Շուկան կամ Սեւան հյուրանոցը կառուցողները, ինչ էին ուտում, ինչ էին հագնում: Ու եթե ձեզ թվում ա, որ մենակ Ստալինի, Լենինի կամ, չգիտեմ, սատանայի կարգադրությունով զոռով էին աշխատում, շատ սխալվում եք: Տանջանքը, քրտինքն ու արյունը իմաստավորված էին: Էսօրվա մի կտոր հացը՝ անիմաստ, ու եթե ուզում եք իմանալ՝ բոլորինս: Ու երբ խոսում եք Երեւանի հուշարձանների մասին ու մտաբերում եք խեղճ անճար հարեւաններին, կռիսներին, աշխատատեղերը, մի մոռացեք ձեր պապերի մասին, ոչ թե աբստրակտ հեռավոր պապու-պապու-պապերին, այլ ձեր հոր հորը, քեռուն, ընկերներին, որոնց դեռ հասցրել եք տեսնել ու հիշում եք անուններով:

Բոլորիս մանկությունից պատմում են, որ հայ կանայք Եղեռնի ժամանակ փախնելուց հետները մատենագրեր էին բերում, գրքեր էին փրկում: Ո՞վ էր իրանց սովորեցրել, աղքատ (բայց ոչ քյասիբ) գյուղացիներին: Չգիտեմ: Եթե, Աստված մի արասցե, կարիք լինի, էսօրվա դաստիարակություն ստացած հասարակությունը ի՞նչը կփրկի, մտածե՞լ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել