Yerevannews.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում էր անցկացնում Երևանում: Մարզումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին և Լևոն Հայրապետյանը խոսեցին հավաքականին սպասվող երկու հանդիպումների մասին: Յուրա Մովսիսյանի խոսքերով, բոլորի համար էլ պարզ է, թե Չեխիան և Դանիան ինչպիսի մրցակիցներ են: «Բարդ խաղ է լինելու մեզ համար: Չկարծեք թե գնալու ենք Չեխիային հաղթենք, հետո գանք Դանիային 8:0 հաղթենք», - նշեց նա: Խոսելով Ալբանիայի դեմ խաղի մասին, նա նշեց, որ Ալբանիան թույլ մրցակիչ չէր՝ ինչպես կարող էր թվալ շատերին: Իսկ Ռոման Բերեզովսկին անդրադառնալով հավաքականի խաղերին, նշեց, որ իրենց պակասել է օպտիմալ կազմով խաղը: «Լինում են որակազրկումներ, վնասվածքներ: Կարծում եմ, որ դա է մեզ պակասում, որ ավելի շատ հաղթանակներ ունենանք», - պարզաբանեց նա: Այս տեսակետի հետ համաձայն էին նաև Յուրա Մովսիսյանն ու Լևոն Հայրապետյանը: Վերջինս նաև նշեց, որ երկար ժամանակ չի խաղացել և շատ դժվար է իր համար: «Չեխիայի հետ պետք է փորձենք այնպես խաղալ, ինչպես որ գործեցինք Դանիայի դեմ»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել