Կարմիր շրթներկ, բարձրակրունկ կոշիկներ, շքեղ ներքնազգեստ... Արդյո՞ք այս ամենը դեռ սեքսուալ է... 

Несексуально: псевдоинтерес к спорту Սեքսուալ չէ. պսևդոհետաքրքրասիրություն սպորտի հանդեպ

Եթե դուք իսկապես հետաքրքրվում եք ֆուտբոլով, ապա դա հիանալի է, իսկ եթե ոչ, պետք չէ ձևացնել: Սուտ գովազդը տեղին չէ: Եթե սկսում եք հանդիպել մի տղայի հետ, ով մտածում է, որ դուք կիրակի օրերը գնում եք սպորտբար, իսկ իրականում դա ձեզ ընդհանրապես դուր չի գալիս, նա կարող է և նեղանալ:

Сексуально: изображать неприступную особуՍեքսուալ է. անհասանելի թվալ

Առաջին հայացքից թվում է, թե անիմաստ է անհասանելի թվալ, չէ՞ որ շուրջբոլորը հասանելի աղջիկներ են: Բանն էլ հենց այն է, որ, դուրս չգալով նման կերպարից, պետք է հասկացնել տղային, որ իր գործն այնքան էլ անհնարին չէ: Նա պետք է աղջկանից դրական աջակցություն ստանա և հասկանա, որ շանսեր ունի:

Использовать с осторожностью: ролевые игрыՕգտագործել զգուշորեն. դերային խաղեր

Արդյո՞ք նրան խելքահան կանեք, եթե բուժքրոջ համազգեստ հագնեք: Գուցե այո, գուցե` ոչ: Տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում, սակայն դա բոլորին չի վերաբերում: Նման փորձարկումներ անելիս ավելի լավ է նախապես պայմանավորվել կամ փորձել ոչ անմիջական հարցնել:

Несексуально: шпилькиՍեքսուալ չէ. բարձրակրունկներ

Բարձրահարկ շենքի բարձրությամբ կոշիկներն իհարկե ձեզ ավելի բարձրահասակ կդարձնեն, սակայն եթե դուք չեք կարողանում դրանցով գեղեցիկ քայլել, իսկ ոտքերն այնքան են հոգնում, որ ձեր դեմքին տառապանք է արտացոլվում, ապա ավելի լավ է հրաժարվեք դրանցից:

Сексуально: красная помадаՍեքսուալ է. կարմիր շրթներկ

Տղամարդիկ համարում են, որ կարմիր շրթներկը սարսափելի սեքսուալ է: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև տղամարդիկ համարում են, որ կարմիր շրթներկ ընտրում են ինքնավստահ աղջիկները, այնպես որ զինվում ենք կարմիր շրթներկով ու գրավում տղամարդկանց:

Несексуально: вычурное нижнее бельеՍեքսուալ չէ. փոռիկներով ներքնազգեստ

Տղաների մեծամասնությունը խորհուրդ է տալիս աղջիկներին չխելագարվել ներքնազգեստի պատճառով, չէ՞ որ այն միևնույն է` հանվելու է: Այնպես որ, թողեք թանկարժեք ներքնազգեստը հատուկ առիթների համար: Ի դեպ, ստրինգները նույնպես չեն հիացնում տղամարդկանց:

Сексуально: длинные волосыՍեքսուալ է. երկար մազեր

«Pantene» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 82%-ը նախընտրում է երկար վարսերով կանանց (նշենք, որ մեծ կուրծքն ու գեղեցիկ դեկոլտեն ավելի քիչ ձայն են հավաքել): Երկար մազերը խորհրդանշում են երիտասարդություն և կանացիություն, ինչպես նաև ցույց են տալիս կնոջ մայրական ներուժը:

Сексуально: смех Սեքսուալ է. ծիծաղ

Եթե կինը ծիծաղում է տղամարդու հիմար կատակի վրա, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ նա դա անում է պարզապես քաղաքավարությունից ելնելով: Իրականում կանայք դա անում են ենթագիտակցաբար, երբ իսկապես հավանում են տղամարդուն:

Использовать с осторожностью: духиՕգտագործել զգուշորեն. օծանելիք

Զգույշ եղեք, երբ ցանում եք ձեր սիրելի օծանելիքը: Գուցե ձեր բնական բույրն ավելի գրավիչ է, քան ցանկացած աֆրոդիզիակ: Օգտագործեք քիչ քանակությամբ օծանելիք, որպեսզի չվանեք տղամարդուն: Չմոռանանք նաև համեմունքների մասին. վանիլն օրինակ կարող է գրգրռել տղամարդկանց, այն համարվում է տղամարդկանց գրգռելու լավագույն բույրը:

Сексуально: ложбинка между грудейՍեքսուալ է. կրծքերի բաժանման հատված

Այն դեռևս արդիական է: Կուրծքն առանձնահատուկ գրավիչ է երևում, երբ այն լավ փաթեթավորված է, ուստի փուշ-ափ էֆեկտով կրծքկալը միշտ տեղին է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել