Ես չեմ ուզում ապրել ինչ-որ քաղաքում, որտեղ տուրիստները ավելի շատ են, քան բնակիչները, ու որտեղ դու ստիված ես լինում շրջանցել ինչ-որ հատվածներ քաղաքի, որովհետեւ էնտեղ նրանք են։ Ու ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ ոչ մի երկրի ոչ մի քաղաքում չեմ պտտվի տուրիստի պես, արձանները կողքը նկարվելով հիմար ժպիտով։ Որովհետեւ ուզում եմ, որ էդ արձանը չդառնա նկարվելու տեղ, այլ լինի հանդիպման վայր, լինի «Թումանյանի տաք ծոց»։ 

Ներքին տուրիստները ավելի անտանելի են։

Մարդիկ, ում երբեք չես հանդիպի քաղաքիդ փողոցներում, որը հաստատ իրանցը չի, իրանցը 80 քառակուսի մետրն ա, մեկ էլ դռան դիմացի կովրիկը, որը էսօր-էգուց կվաճառեն ու կգնան։ Ներքին տուրիստները արտաքին տուրիստներից անտանելի են, որովհետեւ իրանք թվերի մեջ են երեւում, իրանք ընտրությունների թվերի մեջ են երեւում, իրանք արտագաղթի թվերի մեջ են երեւում։ Իսկ պայքարի թվերի մեջ չկան։ Որովհետեւ պայքարը թվերով չի, այլ անձերով, անհատներով ու իրանք էդտեղ հաստատ չկան։ Իրանք անտարբերության թվերի մեջ կան, իրանք նյուզ․ամ-ի վյուերի մեջ կան, իրանք էն 700.000 ավել մարդն են, ով վաղը ավելի շատ են արտագաղթած լինելու, բայց իրանց քանակը էդ ժամանակ 900.00-֊ի ա հասած լինելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել