Հայաստանի Հանրապետությունում ապրում է մի մարդ: Սամվել Լիմինդրի Ալեքսանյան: Այս մարդը ոչ միայն բիզնես ունի, այլ նաև կրիմինալ է, ոչ միայն կրիմինալ է, այլ նաև օրենսդիր, ոչ միայն օրենսդիր է, այլ նաև գողական, ոչ միայն գողական է, այլ նաև բազմազավակ հայր… և այլն, և այլն, և այլն…
Սամվել Ալեքսանյանը գնել է Երևանի ծածկված շուկան, և այդ շուկան, որը պատմամշակութային կոթող է, վերաձևել և դարձրել է «Երևան Սիթի»:
Իսկ պետությունը չի կարողանում ոչինչ անել: 

Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախախարն ասում է, որ նոնսենս է շուկայի վերաձևումը, և որ ոչ մի թույլտվություն նախարարությունը չի տվել, մեղավոր է քաղաքապետարանը, քաղաքապետարանն ասում է, որ իրենք չեն տվել շինարարության թույլտվություն, Երևանի նախկին ճարտարապետը (անձնագրով անբարոյական) հայտարարում է, որ արդեն շուկան աղճատված է… Իսկ ՀՀ ոստիկանությունը, քաղաքապետարանը և մշակույթի նախարարությունը միայն ասում են, որ անօրինական է, իսկ ոչ ոք այնքան տղամարդ չկա, որ գնա և ապամոնտաժի նրա շինածը և մեր շուկայի աղճատածը…

Ուշադրություն, հիմա ասածս եզրափակեմ: Սամվել Ալեքսանյանը, իր այս ամենաթողությամբ, ասում է հետևյալը. «Ես թքած ունեմ քաղաքապետի վրա էլ, ոստիկանության վրա էլ, մշակույթի նախարարի վրա էլ, հայ ազգի վրա էլ, փող ունեմ, լավ եմ անում, անում եմ, սաղդ կարաք սիկտիր լինեք, էս քաղաքի տղեն ես եմ, ինչ ուզեմ, կարամ անեմ»: Ահա, այսքանը, իր արածով Լֆիկ Սամոն դա է ասում:

Հ.Գ. Հիշեցնեմ նաև, որ Սամվել Ալեքսանյանի պապկա բռնող Դավիթ Օհանյանը դարձավ Երևանի փողքաղաքապետ, իսկ 24 տարեկան եղբոր որդին Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է, և սպասում են, որ դառնա 25 տարեկան, որ նշանակեն վարչական շրջանի ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել