Մեր հասարակությունում անհանդուրժողականությունը կարծես թե կարծրանում է։ Ասենք, եթե չես մտածում մարդկանց ինչ-որ խմբի նման, ուրեմն քո կարծիքը գոյություն ուենալ չի կարող, դու էլ խոսելու իրավունք չունես։ 
Շուշան Պետրոսյանը ոստիկանական համբույրի մասին ասել է իր անձնական կարծիքը։ Անկախ նրանից, այդ տեսակետը մեզնից յուրաքանչյուրի սրտով է, թե ոչ, գոյություն ունենալ կարող է, ու մարդը չպետք է կաշկանդված լինի այն արտահայտելու համար։ Ոչ ոք իրավունք չունի մարդուն անվանարկել այլակարծության համար։
Օդում չարության բաժինը շատ է։ Չարությունը գալիս է մանրախնդրությունից, փոքրոգությունից։ Երբ մարդիկ չարությունից ատամներն ու բռունցքներն են սեղմում, անցնում հանդուրժողականության սահմանը, արդեն վախենալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել