Earth and Mars

Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, կենդանի օրգանիզմներն առաջացել են Մարսի վրա, և մենք բոլորս Մարսից ենք: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ֆլորենցիայում տեղի ունեցող ամենամյա Գոլդսմիթ աշխարհաքիմիական կոնֆերանսին: Ըստ այս հետազոտության` կյանքը Երկրում ծնվել է Մարսից ընկած երկնաքարի հետևանքով, որն իր հետ բերել է պարզ, պրիմիտիվ, ՌՆԹ-ի հիմքով կենսական օրգանիզմներ: Բացի այդ` ըստ այդ հետազոտության` Երկրի մակերևույթը տարիներ առաջ բարենպաստ չի եղել կյանքի հիմնական տարրերի (ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ) ձևավորման համար, այդ իսկ պատճառով միակ տարբերակը, որ կարող էր Երկրի վրա կյանք առաջանալ երեք միլիարդ տարի առաջ, դա Մարսից այստեղ եկած պրիմիտիվ օրգանիզմներն են:
Մենք գիտենք, որ կյանքը Երկրի վրա առաջացել է մոտավորապես 3.5 միլիարդ տարի առաջ: Իսկ դրա առաջացման առաջատար տեսությունը աբիոգենեսն է, ըստ որի` կյանքն առաջացել է օրգանական միացություններից, որոնք իրենք իրենցից են առաջացել: Սակայն մենք չգիտենք` արդյո՞ք աբիոգենեսը տեղի է ունեցել Երկրի վրա, թե՞ տիեզերքի որևէ այլ հատվածում և հետո տեղափոխվել Երկիր` երկնաքարի միջոցով (էքսոգենես/պանսպերմիա): Այժմ Ֆլորիդայի Վեսթհեյմերի գիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնական Սթիվեն Բեների հետազոտությունը ցույց է տվել, որ այս օրգանական միացությունները չէին կարող առաջանալ Երկրի վրա դրա անբարենպաստ պայմանների պատճառով, այնինչ Մարսի վրա դրանք կարող էին հեշտությամբ ձևավորվել:

 A
Ըստ Բեների` ՌՆԹ-ն, որն իրենից ներկայացնում է միապարուրաձև, նուկլեոտիդ միավորների մեկ շարան, կարող էր միայն առաջանալ բարձր օքսիդավորված մոլիբդենի ու բորի պարունակության պայմաններոււմ: Բորի հանքային նյութերը կարող էին աջակցել օրգանական միացություններին կառուցել ածխաջրածնային օղակներ, իսկ թթվածնային մոլիբդենը կարող էր ծառայել, որպեսզի ածխաջրածնային այս միացությունները վերափոխվեին կարբոնաթթուների, դրանից էլ կարող էր ՌՆԹ առաջանալ: Բեները նշում է, թե 3 միլիարդ տարի առաջ, երբ Երկրի մթնոլորտը դեռևս հարուստ չէր թթվածնով, մոլիբդենի այս տեսակը գոյություն չուներ: Բացի այդ` Երկիրն ամբողջությամբ պատված է եղել ջրով, իսկ բոր կարելի է գտնել միայն խիստ չոր վայրերում: Մյուս կողմից` գիտնականները հավատացած են, թե 4 միլիարդ տարի առաջ, այսինքն` Երկրի վրա կյանքի ձևավորումից շատ ավելի շուտ, Մարսում թթվածնով հարուստ մթնոլորտ է եղել և չոր վայրեր, որտեղ կարող էր բոր առաջանալ: Եթե պարզ ՌՆԹ-ի հիմքով օրգանիզմներն առաջացել են Մարսի վրա, ապա դժվար չէր լինի, որպեսզի երկնաքարի միջոցով դա հայտվեր Երկրի վրա:
Այս տեսությունը հետաքքիր հարցեր է առաջ քաշում: Այսպես, եթե կյանքի սկզբնական միավորները ծագել են Մարսի վրա, ապա որտե՞ղ է այն հիմա: Մարսը մի ժամանակ ջուր ու թթվածնային մթնոլորտ է ունեցել, սակայն այն վաղուց անհետացել է: Մենք գիտենք, որ կյանքը բավականին ամուր և ուժեղ երևույթ է, և այն կարող է գոյատևել նույնիսկ ամենադժվար անբարենպաստ պայմաններում, ինչպես օրինակ` տիեզերական անօդ տարածությունն է, կամ շատ խորը սառույցների տակ մութ վայրերում: Եվ եթե կյանքը սկիզբ է առել Մարսի վրա, ապա շատ հնարավոր է, որ այն դեռևս ինչ-որ տեղ դրա վրա պահպանվել է: Ցավոք, ներկա տիեզերագնաց ռոբոտները, ինչպիսին օրինակ Քյուիոսիթին է, դեռևս չեն կարող միկրոբներ «որսալ» սակայն պլանավորվում է, որ ապագայում մինչև 2020թ-ը հնարավոր կլինի նախագծել ու Մարս ուղարկել այսպիսի ռոբոտ, որը մանրադիտակ ու հետազոտության համար անհրաժեշտ այլ գործիքներ ու մեխանիզմներ ունենար, որոնցով կկարողանար հայտնաբերել բնածոներն ու կյանքի այլ հետքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել