
Emedia.am-ը գրում է.
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրոv արդեն հստակեցվել է կեսաթոշակների բաշխման օրը։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ յուրաքանչյուր ամսվա 3–րդ աշխատանքային օրվանից կսկսեն թոշակների բաշխման գործընթացը։
Ըստ նախարարի՝ վերջին երկու տարիների աշխատանքի արդյունքում է, որ կենսաթոշակները սկսվել են բաշխվել ամսվա սկզբից։
«Նախկինում ամսի կեսից էին թոշակներ տրամադրվում այն էլ Երևանում, իսկ մարզերում ամսի 20–ից հետո։ Ուզում ենք տեղեկացնել թոշակառուներին, որ առաջին աշխատանքային օրը չգնան թոշակներ ստանալու, այլ երրորդ աշխատանքային օրվանից»,–հայտնեց Ասատրյանն՝ ավելացնելով, որ բարձրացնելու են նաև կենսաթոշակառուներին իրազեկման գործընթացը։
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43404/kensatoshaknery+kbashxven+yuraganchyur+amsva+3rd+ashxatangayin+orvanic
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել