«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի Մայիսյան գյուղի ղեկա­վար Հակոբ Բաղդասարյանը «Ժողո­վուրդ» օրաթերթին փոխանցել է, որ նախօրեին տե­ղացած կարկուտն իրենց համայնքին հասցրել է մոտ 30 տոկոսի վնաս:

 «Վնասել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Մարզպետարանից դեռ չեն եկել՝ ճշտելու վնասի չափը: Սպասում ենք, բայց տեղյակ ենք, որ ավելի շատ տուժել է Հովունի հա­մայնքը»,-֊ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել