Հիմա Հայաստանում փորձ է արվում ամեն ինչ դիտարկել ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրման տեսանկյունից: Կածում եմ, որ դա սխալ է; Նախ, դա դեռ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄ է, որից հետո դեռ շատ ժամանակ է անցնելու մինչև ասոցացումը, հնարավոր է մի քանի տասնյակ տարիներ, ու մինչև ստորագրումը «կամ էշը կսատկի, կամ էշատերը»: Առավել ևս, որ տարածաշրջանում մեծ պատերազմներ են սպասում, որոնք կորդինալ կերպով փոխելու են իրավիճակը: Իմ կարծիքով, ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ դեռևս շատ բան չի նշանակում: Եվ այս աղմուկը ինչ-որ առումով ադեկվատ չէ: Երկրորդ` ԵՄ-ին անդամակցում են տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց ուրույն շահերը ռեգիոնում և միասնական քաղաքականության մասին դեռ խոսք չի գնում, և այս առումով մանյովրելու հնարավորություններ կան: Կարծում եմ, որ անգամ Ռուսաստանի հետ է կարելի լեզու գտնել, որը պայմանավորված չլինի ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրման հետ: Կարծում եմ, որ շան գլուխը այլ տեղ է թաղված: Ուղղակի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վստահություն չի ներշնչում ո՛չ արևմտյան պարտնյորներին, ո՛չ էլ Ռուսաստանին, և պայմանագրի շուրջ ծավալված իրադարձություններն ուղղակի առիթ են Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունք դրսևորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել