Նոր մի հոդված տեսա, որտեղ ՀՀ ԱԳՆ ձախողված լինելը պայմանավորվում է մարտի 1-ի դեպքերով, այսինքն` դիվանագետների հիմնական պարտականությունն է դարձել«խաբել» միջազգային հանրությանը: ՀՀ ԱԳՆ ձախողվածության հիմնական պատճառը մարտի 1-ի դեպքերի հետևանքը չէ: Կան ավելի լուրջ պատճառներ: Նախ` դիվանագիտական կորպուսի առջև հստակ և երկարաժամկետ խնդիրներ չեն դրվում: Ինչպես ներքաղաքական ոլորտում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ հասկանալի արտաքին քաղաքականություն չի վարվում: Հաջորդ պատճառը կադրային քաղաքականությունն է, որն առանձնապես չի տարբերվում մյուս նախարարություններում վարվող «կադրային» քաղաքականությունից: Լավ մասնագետներն մասնագիտական աճ չեն ունենում, իսկ անհասկանալի կերպով հայտնված «դիվանագետները» կարիերային աճ են ապրում: Ամենակուրյոզ դեսպանը Ռուսաստանի դեսպանն է, որն ուղղակի թյուրիմացություն է: Մյուս պատճառը կոռուպցիան է. ինչպես ցանկացած ոլորտում, դիվանագետները, ստանալով ցածր աշխատավարձներ, իրենց հիմնական կարիքները պետք է ինքնուրույն հոգան, որի համար, բնականաբար, պետք է օգտագործեն ծառայողական հնարավորությունները: Կարևոր պատճառ է նաև Նալբանդյանի անձը, որն անկախ Հայաստանի ողջ պատմության ամենաթույլիկ նախարարն է: Ասում են` նրա համար ամենակարևոր գործը տարբեր առիթներով շնորհավորական նամակներ կազմելն է, որին տրամադրում է իր «թանկարժեք» աշխատաժամանակը: Չնայած այս առումով նա միակ նախարարը չի: Պատճառները կարելի է երկար թվարկել, սակայն մյուս կողմից կան «օբյեկտիվ» պատճառներ. իսկ այդ ո՞ր ոլորտն է լավ աշխատում, որ ԱԳՆ-ն լավ աշխատի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել