պաղպաղակ

20-րդ դարի կեսերին Նյու Յորքի թաղամասերից մեկում մի լեհ էմիգրանտ` Ռուբեն Մաուտս անունով, պաղպաղակ էր վաճառում: Պաղպաղակի համար հարկավոր էր անուն մտածել, իսկ նա գիտեր, որ ամերիկացիները չեն սիրում լեհերին, ուստի պաղպաղակի համար պետք էր այլ անուն գտնել, որը լեհերի հետ ընդհանրապես կապ չունենա: Մաուտսն ուներ հիանալի պաղպաղակ, բայց չուներ համապատասխան անվանում, իսկ մրցակցությունն ուժեղանում էր, ի՞նչ անել: Ամերիկացիները չէին սիրում իտալացիներին, իռլանդացիներին, լեհերին, բայց մեծ հարգանք ունեին դանիացիների նկատմամբ: Բացի այդ էլ Դանիան ԱՄՆ-ում հայտնի էր իր անարատ կաթնամթերքով: Ինչո՞ւ չօգտագործել այս հանգամանքը:

Մաուտսը վերցնում է պատահական դանիական մի անուն` Häagen-Dazs, որի a տառի վրա անպայման կային երկու կետեր, որոնք համապատասխանում էին նրա դանիական ծագման, հնչեղության հետ: Իսկ փաթեթավորման վրա սկսում է ներկայացնել նաև Դանիայի քարտեզը: Այս քայլը սպառողների մոտ առաջացնում էր այն միտքը, որ բրենդը դանիական է, այսինքն` պաղպաղակ է, որը պատրաստված է բարձրորակ դանիական կաթնամթերքից: Բայց… Ահա այսպես Մաուտսը մարդկանց գցեց մոլորության մեջ, քանի որ բոլորը կարծում էին, որ այն դանիական է, իսկ իրականում պատրաստվում և վաճառվում էր Նյու Յորքում ինչ-որ լեհ էմիգրանտի կողմից: Մաուտսի վաճառքներն օդ են թռնում:

Սա իսկապես հիանալի քայլ էր, քանի որ Մաուտսը միանգամից գրավեց պրեմիում դասի պաղպաղակի շուկան, քանի որ եթե դանիական է, բարձրորակ կաթնամթերք, ապա պետք է նաև որակին համապատասխան գին ունենա, որովհետև դանիական մթերքը թանկ էր: Նման պահն էլ հաշվի առնելով` «Häagen-Dazs»-ը մտնում է ամենաթանկ սեգմենտ, որովհետև մեկ պաղպաղակն արժեր 5 դոլար կամ 2000 դրամ: «Häagen-Dazs»-ի պաղպաղակներն այսօր աշխարհում ամենահայտնիներն ու ամենաթանկն են համարվում, իսկ նրա անվանման պատմությունը մնաց նեյմինգի ամենավառ օրինակներից մեկը, որն իրեն արդարացրեց, քանի որ անվանումից հետո Մաուտսը սկսեց զբաղվել ֆրանչայզինգով: Նա ուղղակի լիցենզիաներն ու պաղպաղակի պատրաստման ձևը վաճառելով` սկսեց կուտակել իր միլիոնները:

Միշտ էլ մեծ մտքերը բերում են պարզության: Կարևոր չէ, թե ինչպես արեցիք, կարևորն այն է, թե ինչ է մտածում հաճախորդը` Häagen-Dazs` հաստատ դանիական պաղպաղակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել