Այսօր նույնիսկ նույն կրոնի հետևորդները դժոխքի մասին տարբեր պատկերացումներ ունեն: Արդյո՞ք այն իրականում գոյություն ունի: Այն իրակա՞ն է, թե՞ ուղղակի հոգևոր տառապանքի խորհրդանիշ: Դժոխքի մասին պատկերացումները պատմության ընթացքում տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների կողմից տարբեր կերպ են ընկալվել: Ներկայացնում ենք դրանցից ընդամենը 10` դժոխքի թերևս ամենատպավորիչ նկարագրությունները:

10. Ստերի տունը

house of lies

Հին պարսկական զրադաշտականություն կոչվող կրոնում հոգիները մահանալուց հետո նախ անցնում են կամուրջը, ուր հանդիպում են երիտասարդ կնոջ, որը մարմնավորում է իրենց կյանքի ապրած տարիների արարքները: Եթե մահացած մարդը արդար է ապրել, ապա կինը գեղեցիկ տեսք ունի, իսկ եթե մեղքերով լի կյանքով է ապրել, ապա նա այլանդակ տեսք կունենա: Դրանից հետո մեղավորներին գցում են Ստերի տուն, որտեղ անիծվածները լպրծուն երևույթներով են սնվում, այդ թվում նաև դիակներ, փտած կերակուր ու մարմնական հեղուկներ: Այդ վայրն իրենից ներկայացնում է մութ, տհաճ հոտով մի տեղ, ուր կարևոր չէ` ինչքան հոգիներ կան, միևնույն է, դրանցից յուրաքանչյուրը կարծում է, թե մենակ է:

9. Իրկալլա

irkalla

Բաբելոնյան առասպելաբանության մեջ դժոխք կամ Իրկալա հասնելու համար մահացածը պետք է անցներ 7 դարպասների միջով` ամեն անգամ պահակին իր իրերից մեկով կաշառելով: Պարզ չէ, թե ինչու են նրանք այդքան պատրաստակամորեն գնում այնտեղ, քանի որ այս վայրը մութ մի տեղ է, ուր բոլորը ստիպված են փոշի ուտել ու խմել: Բացի այդ` ինչ-որ պատճառով փետուրներ են կրում այնտեղ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բաբելոնյան դժոխք էին հասնում ոչ թե հիմնական մեղանչողները, այլ բոլորը:

8. Հելհեյմ

Hellheim

Հելհեյմը այն վիկինգների վերջնակետն էր, ովքեր փառավոր մահով չէին մահանում: Ի տարբերություն դժոխքի մյուս նկարագրությունների` վիկինգների մոտ այն ամբողջովին սառը մի վայր էր, որի մուտքը հսկվում էր չորսաչքանի, արնախում շան կողմից, ում անունը Գարմր էր: Եվ ինչ-որ պատճառով ամբողջ վայրը հսկվում էր հսկայական արծվի կողմից, ում դիակներ խժռող էին անվանում, և ում թևերի շարժումից սառույց էր առաջանում: Իսկ այն վիկինգները, ովքեր ավելի վատ հանցանքներ ու մեղքեր էին գործում, Հելհեյմի տակ էին տարվում, որն ավելի մութ ու սառն էր և Նիֆլհել էր կոչվում:

7. Ավիչի

avici

Բուդդիստների նկարագրած դժոխքը թերևս ամենասարսափելին է: Այն այնքան սարսափելի է, որ այստեղ հայտնվում են միայն 5 մահացու մեղքեր գործողները, ինչպես օր.` սուրբ մարդկանց սպանությունը` ներառյալ սեփական ծնողներին: Ավիչին շրջապատված է երկաթյա պարսպով, որտեղ կան երկաթյա օձեր ու շներ, որոնք կրակ են արտաշնչում: Այս վայրում մեղավորները կարող են նորից մահանալ, սակայն նորից էլ ծնվել, որն իհարկե հիասթափեցնող է:

6. Նարակ

narak

Ըստ հինդուիստական գրությունների` դժոխքը բաժանվում էր առնվազն 25 մասերի` ըստ մարդկանց կատարած մեղքերի: Օրինակ` դրանցից մեկի անունը թարգմանաբար փորլուծություն է, մյուսինը` սուր թրերի անտառ: Հինդուիստական դժոխքում մահացածները երբեմն վերապրում են իրենց կատարած մեղքերը, որպես պատիժ:

5. Կասիրգան

demon prince

Մոնղոլական շամանիզմում մահացածների հոգիները դատաստանի են ենթարկվում Էրկիլ Խանի առջև, ով հանդիսանում է անդրաշխարհի արքայազնը: Եթե նրանց մեղքերն ավելի շատ են, քան բարի գործերը, ապա նրանց տանում են դժոխք, որը նրանք անվանում են Կասիրգան: Այնտեղ նրանք եփվում են հսկայական կաթսայի մեջ: Ամենավատ մեղավորները հավերժ մնում են այնտեղ, իսկ նրան, ովքեր նաև բարի գործեր են արել իրենց կյանքում, դանդաղորեն սկսում են բարձրանալ, մինչև որ նրանց գլխի մի հատվածը հասնում է սև եփվող հեղուկի մակերես: Եթե դրախտում լինողներից ինչ-որ մեկին նա կյանքի ընթացքում լավություն է արած լինում, այդ հոգիները կարող են հատուկ ոգիներ ուղարկել, որոնք սրա մազերից քաշելով կարող են տանել դրախտ:

4. Սև գծի դժոխքը

black thread hell

Տիբեթական բուդդիզմում «Սև թելի դժոխքը» զրպարտիչների, ստախոսների և ծնողներին չհնազանդվող մարդկանց պատժելու վայրն է: Այստեղ մեղանչողների վրա սև գծեր են քաշվում, որից հետո վառվող տաք սղոցով կտրում այդ գծի հետքով: Մյուս մեղքերի համար առանձին դժոխքների նկարագրություններ կան: Ընդհանուր առմամբ 16-ը` 8-ը տաք, վառվող, մյուս 8-ը` խիստ սառը:

3. Սվեդենբորգի դժոխքը

swedenborg

1688թ.-ին ծնված շվեդ փիլիսոփա Էմանուել Սվեդենբորգը 53 տարեկանում դժոխքի ու դրախտի տեսիլքներ է ունենում: Քրիստոնեական դժոխքի նրա տեսիլքները բավականին յուրահատուկ էին: Ըստ նրա` այն գարշելի հին քաղաք է, և անիծվածները կարող են այն լքել, երբ ցանկանան, սակայն չեն ուզում դա անել: Իսկ նրանց տառապանքը ոչ թե պատիժներից է գալիս, այլ նրանց դաժան ցանկություններից ու կրքերից: Մինչ այսօր էլ Սվեդենբերգի տեսիլքների ու փիլիսոփայության հետևորդ եկեղեցիներ կան:

2. Միկտլան

mictlan

Մահանալուց հետո ացտեկները անդրաշխարհ հասնելու համար քառամյա ճանապարհորդության էին դուրս գալիս` անցնելով մահացու լեռները, որոնք փորձում էին ջախջախել նրանց, դևերի միջով էին անցնում, սառցե քամիների, որոնք սրի նման կտրում էին նրանց: Նորից անհասկանալի է, թե ինչու էին այսքան բանի միջով անցնում, քանի որ ի վերջո այն վայրը, ուր պետք է հասնեին, մի մութ տեղ է, որը կառավարում էր Միկտլանտեկուտլի աստվածը, ով մի կմախք էր, որը մարդկանց աչքերից վզնոց էր կրում: Իսկ իր թագավորությունը լի էր չղջիկներով, սարդերով ու բվերով:
Այս դեպքում էլ գրեթե բոլորը ընկնում էին այս թագավորություն` անկախ մեղքերից: Ացտեկների դրախտ հասնում էին միայն զինվորներն ու կանայք, ովքեր մահանում էին ծննդաբերության ժամանակ, նաև նրանք, ովքեր մահանում էին կախվելու միջոցով և ջրում խորտակվողները: Այնպես որ, լողալ սովորելն ացտեկների մոտ երևի այնքան էլ խելամիտ չէր լինի:

1. Տարտարոս

tartarus

Ըստ հին հույների` Տարտարոսը երկրի ընդերքից` Հադեսից էլ ավելի խորն էր, այնքան հեռու, որքան երկիրը երկնքից: Տարտարոսում մեղավորներն իրենց մեղքերին արժանի պատիժներ էին կրում: Օրինակ` Տանտալուսը, ով իր որդուն սպանել ու զոհաբերել էր աստվածներին, այդ և իր մյուս հանցանքների պատճառով ամբողջ ընթացքում նստած էր ախորժելի կերակուրների կողքին, որը նա ուտել ու խմել չէր կարող:
Եթե մարդկանց հանցանքներն այնքան էլ լուրջ չէին, նրանք որոշ ժամանակ Տարտարոսում պատիժը ստանալուց հետո այդ վայրով հոսող գետի միջոցով դուրս էին հանվում այդտեղից դեպի Ախերոնյան լիճ, որը դժոխային ավելի մեղմ վայր էր, և որտեղ նրանք պետք է աղաչեին այն մարդկանց, ում կյանքում վնասել էին, որպեսզի գթան իրենց: Եթե նրանց ներեին, հնարավորություն կունենային դուրս գալ ափ, եթե ոչ, նորից ետ էին քշվում Տարտարոս: Այս ամենը կրկնվում էր այնքան ժամանակ, մինչև որ նրանք կներվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել