Ledynews.am-ը գրում է.

Որպեսզի մաշկը լինի նուրբ և հարթ, կարող եք հետեւել LN-ի խորհրդին եւ պատրաստել այս հրաշալի հակացելյուլիտային սկրաբը՝ աղացած սուրճից: Այն օգտակար հատկություններով գերազանցում է խանութում վաճառվող թանկարժեք շատ սկրաբների: Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամիններ, եթերային յուղեր: Բարձրացնում է մաշկի տոնուսը, հարթեցնում այն…

Մաշկն ավելի առաձգական դարձնելու և ցելյուլիտից ազատվելու համար կարող եք օգտագործել սուրճի թանձր նստվածքը: Պարզապես սուրճը վայելելուց հետո մի թափեք նստվածքը, հավաքեք այն և մեկ շաբաթից Դուք կկարողանաք հոյակապ հակացելյուլիտային սկրաբ պատրաստել:

Եթե Ձեր մաշկը շատ չոր է, նուրբ և բարակ, ապա հարկավոր է մանր աղացած սուրճ, իսկ նորմալ մաշկի համար պատրաստեք սկրաբը խոշոր աղացած սուրճից:

Սկրաբը պատրաստելու համար եփեք սուրճը սովորական տարբերակով, ապա առանձնացրեք նստվածքը, և սկրաբի հիմքը պատրաստ է: Սրճային սկրաբ պատրաստելու ամենահեշտ տարբերակը նստվածքը լոգանքի գելի հետ խառնելն է: Այն հեշտությամբ կսահի մաշկի վրայով և կմաքրի վերին շերտը: Նստվածքը կարող եք խառնել նաև յոգուրտի կամ ձիթապտղի ձեթի հետ: Վերջինս օգտագործում են մարմնի պրոբլեմատիկ մասերը մերսելու համար, տաք ջրով լոգանք ընդունելուց հետո: Մերսումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում մինչև մարմինը լվանալը քսուքի վրայից պոլիէթիլենային տոպրակ կապել և տաք հագնվել՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Մի տեւական ժամանակ կրկնեք պրոցեսն ամեն օր և շուտով կզգաք, որ Ձեր մաշկը դարձել է նուրբ ու հարթ, ինչպիսին նորածնինն է, իսկ ցելյուլիտից անգամ հետք չի մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել