Ազատությունը իսկապես բարձրագույն արժեք է, սակայն շատերը լավ չեն գիտակցում դրա իրական գինը։ Կա նաև մի սահման, որն անցնելուց հետո նույն ազատությունը կարող է դառնալ չարիք։ Եվ պետք է խոստովանել, որ շատերի կողմից հաճախ խախտվում է այդ սահմանը՝ հատվելով դիմացինի իրավունքների հետ։ Ու երբեմն սկսում ես կասկածել՝ արդյոք ճի՞շտ է, որ տրվում է այդքան ազատություն։ 
Ցավալի է, որ ազատության իմաստը լավ չեն գիտակցում նաև իրենց քաղաքական գործիչ համարող որոշ անհատներ։ Քաղաքական հարթակում վերջերս հայտնված վայ-գործիչներից մեկն այսօր դարձել է քաղաքացիական շարժման ջերմեռանդ պաշտպանն ու իշխանությունների մոլեռանդ քննադատը՝ մոռանալով, որ քաղաքացիական հասարակության զարգացումը հենց ներկա իշխանության սկզբունքներից է բխում։ Պարոնը մոռանում է, որ իշխանությունը հավասարապես պարտավոր է ապահովել հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքները` անկախ նրանից` դա իր սրտո՞վ է, թե՞ ոչ։ Հետաքրքիր է, ի՞նչ կաներ տվյալ անձը, երբ քաղաքացիական մեկ այլ շարժում էլ որոշեր, որ «Ֆլամինգո» լողափը, ասենք, պարունակում է բնապահպանական ռիսկեր, և պայքարեր լողափը վերացնելու համար։

Հ. Գ. Մի նկատառում ևս. ակտիվիստների՝ ոստիկանության դեմ կազմակերպված այսօրվա ցույցը և երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն եկան ապացուցելու, որ ակտիվիստ կոչվածների խնդիրը բնավ էլ Կոմիտաս 5-ը չէ։ Պարզապես իրենց` ջրի երեսին մնալու կամ էլ սեփական աշխատավարձերի հարցն են լուծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել