Արժանապատվորեն լռողները, անդադար հարվածներ ընդունողներն երբեմն ավելի ուժեղ են ու ավելի խորաթափանց, քան ամեն օր բոցաշունչ ելույթ ունեցողներն ու հայրենիքը բորենիներից փրկողները, բոլորին դաս տալու մոլուցքով տառապողները, վերջապես՝ աջ ու ձախ հարված հասցնողները...
Ո՛չ հայրենիքն է պետք փրկել, ո՛չ էլ պետք է հայրենիքից փրկվել... Ծայրահեղ մտայնությունը արգելակում է մեր բնականոն զարգացման ընթացքը: 
Պետք չէ ձգտել ամեն ինչին հասնել միանգամից. մեր պատմությամբ բազմիցս անգամ հիմնավորվել է, որ այդպես մենք կորցրել ենք մշտապես ու անդառնալի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել