125 գ սառը կարագը 4 ճ գդալ շաքարավազի և 250 գ ալյուրի հետ դանակով կամ ձեռքով մանրացնել` վերածելով փշուրների: Հավաքել ստացված փշուրները, մեջտեղում փոս անել և փոսի մեջ լցնել 60 մլ բաց գույն ունեցող գարեջուր: Ստացված զանգվածից խմոր հունցել և դնել տոպրակի մեջ: 1 ժամ թողնել սառնարանում: Ջեռոցը նախապես միացնել 200 (400F) աստիճան: Խմորից փոքրիկ կտորներ պոկել, օղակների տեսք տալ, երեսին շաքարավազ և ծեծած գետնանուշ լցնել, թխել մոտ 20 րոպե կամ մինչև կարմրելը: Վայելել համեղ թեյով և մեծ հաճույքով: Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել