Անրադառնալով արտագաղթին` մի բան շատ նկատելի դարձավ, մեծ մասը արտագաղթում է ընտանիքներով, կամ գնում են ընտանիքի հայրերը` գումար աշխատելու համար, սակայն հասկանալի չի 16-20 տարեկան աղջիկների` արտասահմանցի ամուսին ման գալու փաստը: Մեծ մարդիկ գոնե հասցրել են տեսնել բարդություններ և կարծում են, որ երկրից գնալով հարցը կլուծվի, իսկ աղջիկներին ի՞նչն է դրդում դրսում ամուսին փնտրելուն: Չեմ կարծում, որ այդ տարիքում տեսնում են այն դժվարությունը, որը կտեսնի ծնողը... Անկեղծ ասեմ` շատ վատ եմ զգում, երբ տեսնում եմ հայուհու, որը մի կերպ փորձում է լեզու գտնել պարսիկի հետ կամ այլ արտասահմանցու հետ.... ու չասեք ինձ, որ դա սեր է... հատուկենտ դեպքերում: Հիմնական ծանոթությունները սկսվում են համացանցից, դժվար մի քանի նկար տեսնելով կամ մի քանի բառ փոխանակվելով կարելի է ասել, որ դա արդեն սեր է, իհարկե չհաշված որոշ բացառութուններ: Շրջեք քաղաքով, կտեսնեք, որ գրեթե բոլոր արտասահմանցիների կողքին կա հայ աղջիկ....որը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ նա արտասահմանյան մտածելակերպ ունի:
Լավ, բա ի՞նչ անեն հայ տղաները: Հոմ չե՞ն կարա սաղ վատը լինեն: 100-ից թող 50 լինի վատը... բա մնացածնե՞րը! Եթե սենց շարունակվի, մի 50 տարի հետո Արյունով Հայ չի մնա աշխարհում: 
Հ.Գ. Եթե գնալու դրդապատճառը լինի սերը, դա երջանկություն է.....որը հարգանքի է արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել