Երևան, Հայաստան
37° Ց: 38°   Գ: 22°
26.08.2013  12:47

Ախորժակը փակող մթերքների թոփ տասնյակ

Doctors.am

Ախորժակը փակող մթերքների թոփ տասնյակDoctors.am-ը գրում է.

10. Ավոկադո

Ավոկադոների հյութեղության համար պատասխանատու են կիսաչհագեցած ճարպերը: Դրանք երկար են մասվում, ուստի զսպում են ախորժակը: Ավոկադոն նաև լուծվող մանրաթելերի հրաշալի աղբյուր է, որն արտադրում է մարսողությունը դանդաղեցնող թանձր նյութ:

9. Կտավատ

Կտավատը հարուստ է մանրաթելերով և օմեգա-3 ճարպերով, այն նաև սպիտակուցի աղբյուր է: Կարելի է ամեն օր նախաճաշի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ կտավատ, այն նույնպես զսպում է ախորժակը:

18. Հունական յոգուրտ

Հունական յոգուրտը պատրաստվում է՝ սովորական յոգորտից սննդարար նյութեր պարունակող շիճուկը զտելով: Այս յոգուրտի թանձր բաղադրությունն օգնում է խաբել մեր օրգանիզմին՝ ստեղծելով հագեցվածության խաբկանք: Հունական յոգուրտը հատկապես համեղ է մրգային հավելումներով:

7. Ջուր

Չնայած նրան, որ ջուրը մարսողական համակարգով բավականին արագ է անցնում, այն նույնպես կարող է զսպել ախորժակը: Շատ հաճախ մենք շփոթում ենք ծարավը քաղցի հետ, այնպես որ ժամանակ առ ժամանակ ջրի կում անելով՝ մենք հեռու կմնանք շոկոլադե սալիկի կամ սուրճի հետևից գնալուց:  Ճաշելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելով՝ նույնպես կարելի է ստեղծել հագեցվածության խաբկանք ստամոքսում:

6. Սիսեռ

Սիսեռը և, ընհանրապես, այս ընտանիքին պատկանող հատիկավորները՝  լոբին, ոլոռը ևն, սպիտակուցի հիանալի աղբյուր են: Դրան նույնպես հարուստ են լուծվող մարնրաթելերով, ինչպես նաև ածաջրերով, որոնք դանդաղեցնում են մարսողական գործընթացը:

45. Ապուր

Ապուր ուտելով՝ դուք չեք հագենա ամբողջ օրվա համար, սակայն այն կարղ է կարգավորել ձեր սնունդի չափաբաժինը, երբ դուք այն ուտում եք որպես նախուտեստ: Հետազոտությունը պարզել է, որ մեկ ափսե հավով ու բրնձով ապուր ուտելուց հետո, կամավորները ճաշին հագեցած էին զգում և 100 կալորիա ավելի քիչ էին ուտում, քան այլ դեպքերում:

Հագեցվածության պատրանք ստեղծելու համար ընտրե՛ք խոշոր կտորներով բանջարեղենային ապուրները. ծամելու գարծընթացը նույնպես կստեղծի հագեցվածության զգացողություն:

4. Կաթնաշոռ


Կաթնաշոռը սպիտակուցի հրաշալի աղբյուր է: Այն հատկապես համեղ է մրգերի կամ մուրաբաների հետ:

3. Վարսակի շիլա

Վարսակի շիլան ունի բետա-գլյուկան կոչվող մանրաթելերի պաշար, որը ոչ միայն դանդաղ է անցնում մարսողական տրակտի միջով՝ հագեցնելով մեզ մինչև ճաշ, այլ նաև իջեցնում է խոլեստերինի պարունակությունը:

Կարելի է վարսակի շիլան ավելի հագեցնող դարձնել՝ ավելացնելով սպիտակուցային հավելումներ կաթի, յոգուրտի, ընդեղենի տեսքով:

12. Միս

Սպիտակուցի ու ճարպերի մեծ քանակությունը նշանակում է, որ միսը շատ դանդաղ է մարսվում: Այն ծամելու համար նույնպես ժամանակ է պահանջվում, որը նույպես ազդում է հագեցվածության գացողության վրա:

Շատերի համար, ճաշը լիարժեք չէ, եթե այն միս չի ներառում, այնպես որ միսը կարող է ձեզ հագեցվածության զգացողություն հաղորդել նաև հոգեբանորեն:

1. Նուշ

Եվ, վերջապես, նուշը, որը առողջարար ճարպերի հրաշալի աղբյուր է: Պետք է հիշել, որ քաղցը հագեցնող ազդեցությունը գործում է ճաշելուց կես ժամ առաջ նուշ ուտելու դեպքում, այնպես որ նուշ անհրաժեշտ է ուտել նախքան չափազանց քաղցած լինելը, հակառակ դեպքում դուք ավելի շատ կուտեք, քան պետք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 3601 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511