Հայաստանի արտաքին «քաղաքականության» մասին ճիշտ պատկերացում կազմելու համար մի օրինակ բերեմ: Նախանցած տարի Հայաստան էր ժամանել Ավստրիայի նախագահը: Ավստրիայի ազգային հեռուստատեսությունն այցը լուսաբանելու համար Հայաստանից ռեպորտաժ էր պատրաստում: Ռեպորտաժը պատրաստող քաղաքական մեկնաբանը մի քանի շաբաթ առաջ զանգել էր ինձ և պայմանավորվել հարցազրույցի համար: Հարցազրույցից հետո իր հետ մի քիչ խոսեցինք, և ես հարցրի, թե ո՞րն է այցի նպատակը: Նա շատ կոնկրետ և անկեղծ պատասխան տվեց: Ասաց, որ Ավստրիան Ադրբեջանի գազային նախագծերում ներդրումներ է կատարում, որի ընթացքում տարաձայնություններ են առաջացել: Եվ այդ տարաձայնությունները լուծելու համար, որպես Ադրբեջանի վրա ճնշման միջոց, Ավստրիայի նախագահը այցելել է Հայաստան: Այցն որևէ այլ նպատակ չուներ: Հայկական հեռուստաընկերությունները նույնպես ռեպորտաժներ էին պատրաստում հայ-ավստրիական խորացող համագործակցության մասին: 

Փաստորեն միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի հիմնական դերը Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ իրականացնելու գործիք լինելն է: Այլ դերակատարություն մենք այդպես էլ չկարողացանք ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել