Երեկ մի ուշագրավ բացահայտում եմ արել...
Պարզվում ա` ԽՍՀՄ-ի օրոք` 80-ականներին, Սովետը «ГАЗ 3102» էր արտահանում ... Գերմանիա... որտեղ դրանք շահագործվում էին ))
Այսինքն` Գերմանիան, որը բացառիկ ավտոարտադրության ավադույթներ ուներ, Բեռլինում 3102 էին քշում, էն դեպքում, երբ հարևան ФРГ-ում նույն ժամանակ գերմանացին Mercedes և BMW էր արտադրում... Գերմանիայի վերամիավորումից հետո նույն այդ ռուսական ավտոմեքենաները երևի դարձան գերմանական Mercedes և BMW-ի համար մետաղաջարդոն...
Չնայած այսքանից հետո ընդունում եմ, որ այդ թվերի և արտահանման համար նախատեսված 3102-երը ռուսական ավտոների համար բացառիկ որակ ունեին. երեկ նստել եմ դրանցից մեկը, որը 1985-ին արտահանվել էր Գերմանիա, իսկ հետո նորից վերադարձել Սովետ ու հայտնվել Հայաստանում ու հիմա տաքսու տակ քշվում ա...
Չնայած 28 տարվա ավտո էր, բայց փափկությունն ու պնդությունը մինչև հիմա մնացել են... Հիմա նման որակի ռուսական մեքենաներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել