Բլու Այվին` Բիյոնսեի ու Ջեյ-Զիի աղջիկը, արդեն 1տարի է` համարվում է ամենաազդեցիկ երեխան:
«Daily Beast»-ը կազմել է ռեյտինգային՝ «Ամենաազդեցիկ երեխաներ» ցուցակը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բիյոնսեի ու Ջեյ-Զիի 18 ամսական աղջիկը՝ Բլու Այվին: Հենց այս փոքրիկի մասին է ամենաշատը փնտրված համացանցերում, հիմնականում Թվիթթերում: Ամենաշատը նրա նկարներն են եղել ամսագրերի շապիկներին՝ 9 նկար շապիկին 18 ամսվա ընթացքում: Այդ իսկ պատճառով էլ փոքրիկ աստղին են համարել ամենաազդեցիկ երեխան:
Երկրորդ հորիզոնականում է Անջելինա Ջոլիի ու Բրեդ Պիտի 4-ամյա տղան՝ Կնոքս Լեոն:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել 6 ամսական Միլան Պիկե Մեբարակին՝ Շակիրայի ու Ժերրար Պիկեի տղան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել