Հարց՝

Բժիշկ, ես 23 տարեկան եմ, ապրում եմ ոչ ստաբիլ սեռական կյանքով: Թեկուզ շատ չնչին գրգռվելու դեպքում առնանդամիցս թափանցիկ հեղուկ է ծորում շատ քանակությամբ: Ուզում եմ իմանալ. դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Արդեն մի քանի տարի է առնանդամիս գլխիկի ստորին հատվածում՝ եզրերին բշտիկներ կան մանր պզուկի տեսքով, դա վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

 

Եթե Դուք ապրում եք ոչ ստաբիլ սեռական կյանքով, ապա սեռական գրգռման ժամանակ հնարավոր է առավել շատ խոնավացում, քանի որ առկա է լինում շագանակագեղձի հյութի կուտակում, սերմնաբշտերը և հարակից այլ սեռական գեղձերը մաքսիմալ լցված են լինում հատուկ հեղուկով և գրգռման ժամանակ ինտենսիվ դուրս են հոսում՝ նախապատրաստելու համար սեռական հարաբերությանը, իսկ բշտիկները և պզուկները կարիք ունեն զննման, քանի որ կարող են տարբեր հիվանդությունների նշան հանդիսանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել