Պարոն Մարգարյան, ինձ դիմել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ (Փոս) թաղամասի մի խումբ բնակիչներ, որոնք մտահոգ են թաղամասի Հովհաննես Հովհաննիսյան փողոցում տեղակայված դպրոցի երեխաների անվտանգությամբ:

Հարցը կայանում է նրանում, որ նախկինում, այս թաղամասում կային ճանապարհային արագությունը դանդաղեցնող մի քանի ասֆակտե բլրակներ: Մեքենաները չէին կարողանում 100 կմ/ժամ արագությամբ այդ տարածքում վարել և հասնելով բլրակներին` արգելակում և դանդաղեցնում էին ընթացքը:

Այս տարվա ասֆալտապատման աշխատանքներից հետո այս բլրակները քանդվեցին, և այժմ փողոցը դարձել է արագընթաց: Մեքենաները այստեղ վարում են շատ արագ, և մի օր ողբերգական վտանգի առջև ենք կանգնելու:

Ճանապարհային ոստիկանություն այս թաղամասում չի լինում, վարորդները չեն զսպվում, և մի օր նման արագ ընթացող մեքենայի տակ կարող է ընկնել 1-ին դասարանի կամ էլ այլ դասարանում սովորող աշակերտ:

Բնակիչները և հ. 79 դպրոցի տնօրենը դիմել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին և ղեկավարին, սակայն ոչ մի պատասխան:

Չարբախի բնակիչների անունից դիմում եմ Ձեզ, որպեսզի այս հարցին լուծում տաք, որ մի օր համացանցով չկարդաք, որ այս դպրոցի դիմաց մեքենան վթարի է ենթարկել աշակերտին:

Հ.Գ. Բնակիչների պահանջը չկատարելու դեպքում նրանք պատրաստվում են քանդել այս ասֆալտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել