Հարգանքը սեփական ԵՍ-ի հանդեպ թերևս ամենակասկածելի գործոնն է... Բոլորն անգիտակցորեն ասում են, թե հարգում են իրենք իրենց, իրենց անձը, սակայն երբևիցե չեն վերլուծել, արդյոք արժանի՞ են այդ հարգանքին: Արդյոք անցած ուղին, մարդկանց հանդեպ վերաբերմունքը և ապրելակերպը թո՞ւյլ են տալիս հարգել ինքդ քեզ: Մենք ենք մեր ամենախիստ դատավորը և դահիճը, մեզանից լավ մեր անձը ոչ ոք չի կարող ճանաչել... Վերլուծեք Ձեր մարդկային տեսակը, Ձեր անձը, տվեք Ձեզ անաչառ ու ճիշտ գնահատական, դա կարող է ծվատել հոգին ու խաղալ խղճի հետ, սակայն այդպես կկարողանաք ԲՈՒԺԵԼ ինքներդ Ձեզ և սկսել ձևավորել իսկական հարգանք սեփական անձի հանդեպ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել