
Աստվածն ասում է. «Լավ չէ մարդուն միայնակ այս աշխարհում, նրան անհրաժեշտ է իրեն համապատասխան օգնական: Տղամարդը միայնակ թերի է աստվածային գաղափարն իրականացնելու համար»: Կնոջ անհրաժեշտությունն ու բարձրարժեքությունը հասկանալով` Ադամի կողքին ստեղծում է Եվային: Ադամը պետք է սիրեր Եվային, իսկ կինը լիներ ամուսնուն հնազանդ և աջակից: Եվ այդ ամենի հիմքում հարգանքն էր…
Ձեզ դո՞ւր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ Դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ Ձեր կողքը մի կին ծանր աթոռն է մի կերպ տեղափոխում նստելու համար: Կարծում եմ պատասխանը պետք է լինի` ՈՉ:
Երբ ականատես եք լինում նման դեպքերի, օգնեք, կինն անշնորհակալ չէ և անպայման կգնահատի Ձեր արարքը: Կամ միշտ չէ, որ տղամարդիկ գիտակցում են, որ պետք է դուռն իրենք բացեն, կամ սեղանի շուրջ տեղավորվելուց առաջ աթոռը մոտեցնեն, տաքսի նստելիսնստեն ոչ թե վարորդի, այլ կնոջ կողքին: Ա՜խր դուք կնոջն եք ուղեկցում, ոչ թե վարորդին:
• Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս գերադասելի է, որ տղամարդը մեկ-երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով:
• Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է:
• Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով` մայթեզրերով:
• Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջեք նրան և մի նախատեք մեքենան վատ վարելու մեջ, Ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ:
• Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար պետք է բռնել վերելակի դուռը, այնուհետև քաղաքավարի հարցնել Ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի մոռացեք զիջել տեղը:
Ամբողջական նյութը՝ ԱՅՍՏԵՂ