Նա հաստատ քաղցրակեր է կամ պարզապես կազմակերպչական մեծ ջիղ ունի կամ գուցե երկուսն էլ: Էմիլի Բլինկոն «Քաղցր շարք» նկարների շարքի հեղինակն է: Այս ստեղծագործությունը «Կոկիկ դասավորված» շարունակական նախագծի մասն է կազմում: Ակնհայտ է, որ նրա ստեղծագործություններում ամեն ինչ իրոք կոկիկ դասավորված է: Նա կարողանում է հմտորեն ստեղծել ներդաշնակ գունապնակ: Այս նկարները շոյում են մեր քիմքը, և մենք ասես վերադառնում ենք մանկության գիրկը` մի ժամանակաշրջան, երբ կոնֆետները մեզ համար ամենաարժեքավոր նվերներն էին: Որքան ավելի երկար ենք նայում այս նկարներին, այնքան ավելի շատ ենք ուզում ըմբոշխնել այնտեղ պատկերված քաղցրեղենը` փրփրուն փոշին, շաքարաքլորը, կոնֆետը, դոնդողը, սառնաշաքարը և շոկոլադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել