
Իսկ եթե ես քեզ ատո՞ւմ եմ...
Դո՞ւ էլ...
Իսկ եթե պաշտո՞ւմ եմ...
Դո՞ւ էլ...
...
–Ա՜յ էդպես էլ սեփական կարծիք չունեցար... ա՜յ էդպես էլ կմեռնես...
-Հը՞ն...
–Ասում եմ, ա՜յ...
–Գիտես, մենք միայն մի տարբերություն ունենք...
–Մե՞նք....
–Ես ու մարդիկ...
Դուք բոլորդ ի ծնե երջանիկ եք.... իսկ ես՝ մահացածս, երջանկության մեջ եմ թաղվել...
-Կարծում ես քեզ մարդիկ թաղե՞լ են...
-Դեռ այն ժամանակ, երբ դադարեցին ինձ հավատալ...
–Երջանկությունդ գուցե այն է, որ մարդիկ թաղե՞լ են...
-Երջանկությունս այն է, որ գոնե թաղել են...
-Չե՞ս ուզում` մարդիկ հիշեն քո մասին...
-Մարդիկ բավական երջանիկ են ինձ հիշելու համար...
–Իսկ ինչո՞ւ ես նրանց լքում, երբ զգում են կարիքդ...
-Մարդիկ սկզբում սպանում են ինձ... հետո թաղում... ոչնչացնում... իսկ հետո օգնությո՞ւն սպասում...
-Մարդիկ անխելք են...
-Մարդիկ մարդկություն չունեն այլևս...
-Սպասիր, ո՞ւր..
-Գնում եմ...
-Հավա՜տ...
-Գնում եմ..
-Հու՜յս...
-Գնում եմ...
-Ես դադարեցի քեզ հավատալ...
-Բայց ես դեռ չէի գնացել... ես ընդամենը ասացի, որ գնում եմ...