Էս մի քանի կայքերում «Բոյկոտ» ֆիլմիս տակ մեկնաբանություններ են գրում, ասենք «նման խղճահարություն տարածելով` մի գովազդեք ձեր ապրանքը» կամ «լավը արտադրեք` ձերը առնենք»: Հարց` էս ֆիլմում ո՞ր մեր ապրանքն ենք գովազդում, այ թուրքասերներ, կասե՞ք... Կամ ասում են` բա ինչի՞ չեք նշում հանգստանալը, կամ կոշիկ առնելը, կամ տնտեսական ապրանքները... Հարց` Տո այ սերիալախաբ եղածներ, ի՞նչ էիք պատկերացնում, որ մեկ առ մեկ նկարեինք մի 1000 սերիայով թե էլ ի՞նչ ձևով չի կարելի հարստացնել թշնամուն... Լավ ա, չեք հարցնում` վերնաշապիկ չի կարելի, բա շալվա՞ր, ասենք մեկը գրել էր, թե գոնե ջինս առնի, քանի որ հայկական ջինս չկա: Էստեղ են ասել` ես մինն ասեմ, դուք հազարը հասկացեք, այս ֆիլմը ընդամենը տեղական արտադրությունը խթանելու նպատակ ունի և իհարկե բողոք է մեր իշխանությանը, որ 20 տարի մեզ շրջափակման (բլոկադայի) մեջ պահող երկրի ապրանքների մուտքը ոչ միայն պաշտոնապես չի արգելում, մինչև չբացվի բլոկադան, այլ նաև նրանցից շատերը հանդիսանում են հիմնական թուրքական ապրանքի խոշոր ներկրողներ: Հերիք էդ սերիալները նայեք, լրիվ բթանում եք, մի քիչ դուրս եկեք ձեր քառակուսի մտածելակերպից...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել