Hayeli.am-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում, Ford transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով թվով 10-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ըստ նախնական տեղեկությունների, կան նաև զոհեր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները, Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարները և Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական խումբը: Մանրամասները` քիչ ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել