Եթե չեմ սխալվում, արդեն 22-23 օր ա` մեր երիտասարդ ակտիվիստները նստացույց են հայտարարել և պահանջում են պաշտոնից ազատել Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին։ Հիրավի, պահանջը արդարացի ա, քանզի այդ մարդիկ իրենց գործողություններով խթան հանդիսացան, ավելի ճիշտ ուզում էին հանդիսանալ սոցիալական անարդարությանը։ Այսինքն` նրանք փորձում էին ոտնահարել մի ամբողջ հասարակության իրավունքներն ու շահերը՝ առանց որևէ իրավական հիմքի, էլ չեմ ասում Միսակ Համբարձումյանի անհարգալից վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ, ի դեպ դա տեղի ունեցավ հրապարակայնորեն, նենց չի, որ հերյուրանք ա էս։ Հիմա ի՞նչ ա անում քաղաքապետը․․․ինչ ա թե նստացույց անողները թվով քիչ են, դա հիմք համարելով չի ուզում գործին ընթացք տալ։ Բայց քաղաքապետը պարտավոր ա լսել, քննարկել ցանկացած քաղաքացու ներկայացրած դիմումը, պահանջը կամ խնդրանքը, եթե այն իր մեջ պարունակում ա իրավական հիմնավորում։ Այն է` վերոնշյալ պաշտոնյաները, չարաշահելով պաշտոնական դիրքը, փորձել են «կոպեկներ քերել» հասարակությունից, որը ոչ մի իրավական նորմի չի համապատասխանում։ Չեմ կարծում, որ պրն. քաղաքապետը այս ամենը չի գիտակցում և արդարացի պահանջին ընթացք տալու համար պետք չի, որ 5000 մարդ գա և պահանջի այն, բավական ա լսել և օրինապաշտ քաղաքապետի սկզբունքներին չդավաճանելով` ընթացք տալ գործին։ 

Հ․Գ․ Պրն. քաղաքապետ, մի դավաճանեք Ձեր սկզբունքներին և ընթացք տվեք գործին վերջիվերջո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել